Հասարակական քննարկումներ քաղաքապետարանում

Աշտարակի աղբավայրըՄեր քաղաքի առջև ներկայումս շատ կենսական հարցեր են ծառացած, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Դրանք տարբեր պատճառներով անընդհատ հետաձգվում են:
Սակայն կան հրատապ հարցեր, որոնց լուծումն այսօր է անհրաժեշտ տալ:
Դրանցից մեկը քաղաքի աղբավայրի` բազում տարիներ չարչրկված խնդիրն է: Որպես քաղաքի աղբավայր տարիներ շարունակ շահագործվել է Սասունիկ համայնքի հարևանությամբ լքված նախկին քարհանքի տարածքը: Սասունիկ կամ Էջմիածին մեկնելիս,  բոլորս էլ, անխտիր, անցնում ենք դրա կողքով: Չխոսելով մեզ համակած այլ տհաճ զգացողությունների մասին, նշենք, որ դա քաղաքակիրթ աղբավայր համարելը պարզապես, տեղին չէ:
Հարցը բազմիցս քննարկվել է քաղաքապետարանում և տարբեր կազմակերպություններում: Աղբավայրը բնապահպանական կոպիտ խախտումներով շահագործելու համար քաղաքը տասնյակ միլիոնների հասնող տուգանքներ է վճարել:
Սակայն Աշտարակի բյուջեն հնարավորություն չունի պատշաճ տեսքի բերել աղբավայրը և ապահովել դրա օրինավոր շահագործումը:
Ներկայումս տարածաշրջանի մի քանի համայնքների համար նոր աղբավայր է կառուցվում` նախորդից հեռու, երթևեկելի ճանապարհներից ազատ տարածքում: Աշտարակի քաղաքապետարանին առաջարկվել է օգտվել այդ աղբավայրից` որոշակի վարձավճար մուծելով:Ահա այս հարցն է, որ տարբեր կարծիքներ է առաջացնում: Ոմանք գտնում են, որ վարձավճարը բավականին ծանր կնստի քաղաքի, առանց այն էլ աղքատ բյուջեի վրա: Մյուս մասի կարծիքն այն է, որ  անհրաժեշտ է դադարեցնել հին աղբավայրի շահագործումը,   հակառակ դեպքում, բնապահպանական տուգանքներն առավել մեծ կլինեն: Բացի այդ, անհրաժեշտ է Սասունիկը և մայրուղին ազատել նման տհաճ բեռից:
Հարցը վերջնականապես քննարկելու նպատակով օրերս քաղաքապետարանում կազմակերպվել էին լսումներ, որոնց մասնակցում էին ավագանու, քաղաքապետարանի անդամները, թաղապետերը, քաղաքացիներ:
Եղան տարբեր կարծիքներ, բերվեցին փաստարկներ: Որոշում կայացվեց ուսումնասիրել նոր աղբավայրի կազնակերպիչների պահանջները, որոնք ընդունելի լինելու դեպքում կսահմանվի հետագա գործողությունների կարգը:
Գիտակցելով հարցի կարևորությունը, ՙԱշտարակ՚ թերթը ցանկանում է հասարակության առավել լայն շերտերի քննարկմանը ներկայացնել խնդիրը:Մեր համաքաղաքացի ընթերցողներին հրավիրում ենք ներկայացնելու իրենց նկատառումներն այս կարևոր խնդրի շուրջ:

Advertisements

ԱՆԳԵՏՆԱՆՑՈՒՄ ԱՇՏԱՐԱԿ

Էդ ո’վ ասեց, է’… Աշտարակը վաղուց անցում ունի: Այսինքն` հետիոտնների համար հատուկ ստորգետնյա ճանապարհ` մեքենաների վտանգավոր երթևեկությունից մարդկանց անվտանգությունն ապահովելու համար… Անցումը գտնվում է Աշտարակից Էջմիածին տանող մայրուղու վրա, Արայի նախկին խորհտնտեսության դիմաց:
Բայց մարդիկ, հետիոտնները, այդ անցումով չեն ցանկանում անցնել ու չեն ցանկանում: Խաչմերուկը հատում են ինչպես պատահի, որտեղ և երբ պատահի: Քանի որ այդ անցում կոչվածով անցումն ավելի վտանգավոր է, քան մեքենայի տակ ընկնելու վտանգը: Երկու դեպքում էլ կենդանի հազիվ պրծնես… Continue reading

Մաքրության օր` աշխատավայրում

 

Այսօր առավոտյան, երբ  փոքրիկիս էի տանում Հովիկ մանկապարտեզ, ականատես եղա մի շատ գովելի իրադարձության: Մանկապարտեզից արևմուտք Աշտարակի ձախ ափի  ակումբի աշխատակիցները ձեռնոցներով հավաքում էին ակումբի շրջակայքում թափթփված ցելոֆոնե տոպրակները, շշերն ու այլ աղտեղություններ: Մի պահ զարմացա, որովհետև նման տեսարանի վաղուց սովոր չէի մանավանդ, որ շաբաթօրյակ չէր: Ես նրանցից միայն Զազյան Սիլվային անունով գիտեմ, իսկ մյուսներին միայն դեմքով եմ ճանաչում: Միայն թե չկարողացա միանալ նրանց, քանի որ տանը շատ գործեր ունեի ( պահածոների սեզոնն է): Ինչևէ շատ ուրախացա, , որ կան մարդիկ,որոնք ցավում են և մտահոգ են քաղաքի , իրենց բնակավայրի, աշխատավայւրի մաքրության հարցով: Նրանց կողքից անցնելիս` լսեցի նրանցից մեկի բարձր արտասանած խոսքը` Այստեղ պետք է ցուցանակ փակցնենք. աղբ չթափել: Սիրելի Արայի մշակույթի տան աշխատակից կանայք, շնորհակալություն եմ հայտնում, այդ գործը կատարելու համար, ձեր արարքը բարձր գնահատականի է արժանի: