Հետագա համագործակցության ակնկալիքով

Աշտարակի քաղաքապետարանը բնակավայրի հիմնախնդիրները լուծելու նպատակով անցած երկու տարում ակտիվ համագործակցություն է իրականացնում հանրապետությունում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների հետ:
ՄԱԿ-ի փախստականների հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ ՙՃանաչենք մեր բնօրրանը՚, ծրագրի և Հայկական ՙԿարմիր խաչ՚ ընկերությունների հետ համագործակցությամբ և համաֆինասավորմամբ հիմնականում ավարտվել են քաղաքի փողոցների ցուցատախտակների տեղադրման և շենքերի համարակալման աշխատանքները: Տասներկու հուշարձանների մոտ տեղադրվել են բացատրական տախտակներ, որոնցում տեղեկություններ են տրված այդ կոթողների մասին: Continue reading

Դժվարին տունդարձ

Իմ առջև նստած պատկառելի տիկինը հուզված է: Նաև` քչախոս, չհարցնես` չի պատասխանի, որևէ մեկից և  որևէ բանից չի բողոքի: Ստեպ-ստեպ, խոսակցության ընթացքում փառք է տալիս Աստծուն, որ իրենք ողջ են, և սիրիական արհավիրքը իր ընտանիքի անդամներից որևէ մեկի կյանքը չի խլել…
Հայոց եղեռնից մազապուրծ եղած ընտանիքի զավակ է տիկին Խաթունը: Ծնողները 1915-ից հետո ապաստան են գտել սիրիական հյուրընկալ հողում, ստեղծել տուն, ընտանիք, ապրուստ:
-Լավ կապրեինք, դժգոհ չեմ, խոստովանում է տիկին Խաթունը:
Բայց սիրիական ողբեգությունը Խաթուն Սարգսյանի (Խաթուն Լիոն) ընտանիքին էլ հասավ. ռմբակոծությունից տունը քանդվեց, որդին ծանր վիրավորվեց, ինչ մնացել էր տնից` թալանվեց: Հալեպում ապրելն արդեն անհնար էր, և ընտանիքը ծնողների նման բռնեց գաղթի ճամփան: Ու ցիրուցան եղան… Continue reading