Անտերունչ շենքեր, անջինջ խարաններ

 Սեփականությունը լավ բան է: Եթե ունես, կարող ես հանգիստ վայելել ու քեզ լավ զգալ: Բայց դա էլի իրենն է ուզում. խնամել, նորոգել, տեր կանգնել… Ինչպես բոլորս ենք խնամում մեր տները:
Բայց, պարզվում է, ոմանք չեն էլ ցանկանում տեր կանգնել իրենց ունեցվածքին… Մեր քաղաքում դա ապացուցող փաստեր` ինչքան ուզեք…
Շրջեք Աշտարակի փողոցներով, անցեք երբեմնի շքեղ շենքերի, կառույցների, գործող արտադրամասերի կողքով: Լացդ կգա…
.. Նախկին տպարանի շենքը բոլորս էլ լավ գիտենք` Կարմրավոր եկեղեցու հարևանությամբ: Կարմրավորը կանգուն է 1000 տարուց էլ ավելի, իսկ երեկվա տպարանն այսօր անտեր քանդվում է… Ջարդված ապակիներ, տեղահան եղած դռներ ու լուսամուտներ, քարերն արդեն իրենց-իրենց, առանց որևէ մեկից օգնություն ստանալու` հոգնել ու թափվում են: Շենքն անտերությունից մեռնում է… Continue reading