Նոր գրքի շնորհանդես

ԱնուլԱշտարակ քաղաքի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ ,,Արագածոտն,, գրական մշակութային միավորման անդամ Արտավազդ Նազարյանի ,,Մասնատուփ,, գրքի շնորհանդեսը: Գիրքն ամփոփում է հեղինակի տարբեր տարիների ստեղծած բանաստեղծական շարքերը, որոնք ժամանակաից մարդու խոհերի ու զգացումների գեղարվեստական արտացոլումներ են և աչքի են ըմկնում ասելիքի խորությամբ, բանաստեղծական ձևերի բազմազանությամբ ու լեզվա-ոճական արտահայտչամիջոցների հարստությամբ:

Բանաստեղծի ստեղծագործություններն իրենց ելույթներում արժևորեցին ՀՀ Գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը, գրքի առաջաբանի հեղինակ, բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը, ,, Արագածոտն,, գրական-մշակութային միության նախագահ, բանաստեղծ և նկարիչ Արևշատ Ավագյանը, Բանաստեղծ Վրեժ Սարուխանյանը և ուրիշներ:

Հեղինակին գրքի լույսընծայման առթիվ շնորհավորեցին Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը: Հեղինակի բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես եկան դերասան Սամվել Միքայելյանը, այլ ասմունքողներ: Հնչեցին նաև  երաժշտական  համարներ` երաժշտական դպրոցի սաների կատարմամբ:

Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Արտավազդ Նազարյանը:

Հանդիպում ամերիկահայ գրող Հովսեփ Նալբանդյանի հետ

 Այսօր  Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ Աշտարակում էր հյուրընկալվել  ամերիկահայ գրող և մտավորական Հովսեփ Նալբանդյանը :  Նրան ուղեկցում էին բանաստեղծ , նկարիչ Արևշատ Ավագյանը, և ,,Դար,, հրատարակչության ղեկավար Վարդան Բաղդասարյանը: Գրողի հետ հանդիպումը կայացավ Աշտարակի Պ. Պռոշյանի անվան դպրոցում: Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը ներկայացրեց Հովսեփ Նալբանդյանին , հաղորդեց տեղեկություններ նրա հրատարակած գրքերի մասին, և շնորհակալություն հայտնեց հանդիպման համար: Այնուհետև հեղինակը  պատմեց իր գրքերի , սփյուռքահայության, հայապահպանման խնդիրների մասին:   Նա մասնավորապես  անդրադաձավ սփյուռքում առկա խնդիրներին, ներկայացրեց սփյուռքահայության ուծացման վտանգի, հայոց լեզվի մոռացման, հայկական դպրոցների փրկության և պահպանման մասին իր մտահոգությունները: Continue reading

Հանդիպում Արագածոտնի լրագրողների հետ

մարտի 26 Մարտի 26-ին Աշտարակի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արագածոտն մարզում աշխատող լրագրողների հանդիպումը  Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանի հետ: Հանդիպմանը ներկա էին Աշտարակի քաղաքապետ Ա. Անտոնյանը,  փոխքաղաքապետ Գևորգ Եղիաղարյանը, մարզում գործող 4 թերթերի` <<Կանթեղ>>, <<Արագած աշխարհ>>, <<Թալին>> և <<Աշտարակ>> թերթերի խմբագիրներն ու թղթակիցները, և լրատվական ոլորտի աշխատակիցներ: Մասնակիցները իրենց մտահոգություններն ու կարծիքները հայտնեցին  մարզի լրատվական միջոցների խնդիրների մասին: Այնուհետև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ  Ա. Գևորգյանը լրագրողներին ներկայացրեց <<Կառավարել ռիսկերը>> ձեռնարկը` նախատեսված լրատվամիջոցների աշխատողների համար: Գրքում ընդգրկված են անվտանգության և բռնությունների վերաբերյալ այն բոլոր հարցերը, որոնց առնչվում է լրագրողն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս: Ընթերցողները կծանոթանան նաև այն օրենքներին, որոնցով այսօր կարգավորվում է լրատվամիջոցների գործունեությունը : Գրքի նպատակն է լրագրողներին պատրաստ պահել 21-րդ դարի մարտահրավերներին, այն է` զինվել գիտելիքներով, իմանալ մասնագիտական և քաղաքացիական իրավունքներին վերաբերող օրենքները և օգտվել դրանցից: