Դեպի գիտելիքների մոլորակ

Մանկության մի հրաշալի մոլորակ է Աշտարակի ,,Հովիկ,,  մանկապարտեզը , որի առօրյան միշտ հագեցած է հեքիաթային միջոցառումներով , խաղ-պարապմունքներով ու զվարճություններով:

Այս տարի շուրջ 58 երեխաներ հրաժեշտ են տալիս իրենց մանկության գողտրիկ օրրանին և պատրաստվում են ուղևորվել դեպի գիտելիքների մոլորակ` դեպի դպրոց: Ավագ  ,,Ա,, և  ,,Բ,, խմբի երեխաները Հունիսի 26-ին  և հուլիսի 1-ին տեղի ունեցած հանդեսների ժամանակ  զարմացրեցին հյուրերին և ծնողներին իրենց գեղեցիկ երգ ու պարով, ասմունքով, բեմականացման մեջ իրենց կատարած դերերին համապատասխան ինտոնացիայով և կատարողականությամբ, բեմում իրենց պահելու կուլտուրայով: Ավարտական հանդեսին ներկա  էին Աշտարակի փոխքաղաքապետ Գ. Եղիազարյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ  հյուրեր ու ծնողներ:

Երեխաներին շնորհավորանքի խոսքեր ասացին մանկապարտեզի տնօրենը, դաստիարակչուհիներն ու ծնողները, ինչպես նաև փոխքաղաքապետը:

Ինչպես նշեցին նրանք, երեխաները լիարժեք պատրաստ են դպրոց գնալուն և յուրաքանչյուր դպրոց ուրախ կլինի և գրկաբաց կնդունի այդպիսի հրաշք մանուկներին:

Հովիկ՚ մանկապարտեզի ողջ կոլեկտիվը հուզմունքով բարի երթ է մաղթում իր սաներին ` ցանկանալով նրանց հաջողություներ դպրոցական ուսումնառության ողջ շրջանում:
Ա. Ժամակոչյան

Advertisements

Անցկացվեց ,,Սպորտլանդիա 2015,,-ի մարզային փուլը

 Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության կողմից ՀՀ մարզերում և  Արցախում ամեն տարի անցկացվում է մանկապատանեկան սպորտլանդիա` մանկապարտեզների և դպրոցների սաների մասնակցությամբ: 2015  Սպորտլանդիայի մարզային փուլը տեղի ունեցավ մայիսի 14-ին Աշտարակի Պ. Պռոշյանի անվան հիմնական դպրոցի սպորտդահլիճում: Սպորտլանդիային մասնակում էին մարզի եզրափակիչ փուլ անցած  5 մանկապարտեզի և 4 դպրոցի թիմերը:  Մանկապարտեզների մրցմանը մասնակցում էին Աշտարակի ,,Հովիկ,, , ,,Մանուշակ,, , Թալինի թիվ 2 , Թալինի թիվ 3  և Ապարանի թիվ 1 մանկապարտեզների թիմերը: Երեխաների սպորտային ունակությունները գնահատում էր ժյուրին` Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ, կազմում ընդգրված էին   ՀՀ Սպորտի նախարաության աշխատակազմի մասսայական սպորտի բաժնի պետ Ս. Պռազյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Ս. Աբրահամյանը, Արագածոտնի մարզպետարանի  կրթության բաժնի մասնագետ Ս. Պետրոսյանը , Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն  Ս. Շուխյանը և Թալինի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանը: Continue reading

Աշտարակում կայացավ սպորտլանդիա 2014 մարզական միջոցառման համայնքային փուլը

 սպորտ

Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ սպրոտի և երիտասարդության հարցերի նախարարության 2014 թվականին <<ՀՀ մարզերի նախադպրոցական ուսումնական հաստատություններում անցկացվող սպորտլանդիա-2014>> մարզական միջոցառման համայնքային փուլը: Մարզական այս միջոցառման նպատակն է՝ անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, նախադպրոցական տարիքի երեխաների առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորում:

 Մրցույթն անց է կացվում երկու փուլով՝ համայնքային և մարզային:

 Համայնքային փուլի մրցումների կազմակերպման և անցկացման աշխատանքները իրականացրել է Աշտարակի քաղաքապետարանը՝ իր ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններից /<Հովիկ>, <Արևիկ>, <Հասմիկ>, <Մանուշակ>, <Արաքս Մուրադյան>( կազմված 5 մարզական թիմերով ) ընդգրկվել են ավագ խմբերի 10-ական երեխա, մանկավարժ, տնօրեն և մեկ ծնող/:

 Փոքրիկների ոգևորվածությունն ու պատրաստվածությունը ակնհայտ էր մրցույթի առաջին իսկ րոպեներից (փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, նետումներ նշանակետին, անցում մարմնամարզական օղակների միջով, խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակներով), որը պահպանվեց մինչև խաղի ավարտը:

Արդյունքում հաղթեց ընկերասիրությունն ու միասնականությունը:

http://ashtarak.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=545#.U39cqdJ_vTA

Աշտարակի Հովիկ մանկապարտեզում նշվեց գրքի տոնը

Օրերս Աշտարակի Հովիկ մանկապարտեզում նշվեց գրքի տոնը:  Ծնողների օգնությամբ  մանկապարտեզի գրադարանում հավաքվեց շուրջ 70 մանկական գիրք:

Մանկապարտեզի մեթոդիստ Արծվիկ Ժամակոչյանի խոսքով՝ միջոցառման նպատակն է երեխաներին կապել գրքի հետ: «Որպեսզի նրանց մեջ սեր ու հարգանք առաջացա դեպի գիրքը»,- ասաց նա:

Մանկապարտեզի 5 տարիքային խմբերում դաստիարակչուհիները երեխաներին պատմել էին գրքերի հարուստ ու բազմազան աշխարհի մասին, սովորեցրել էին գրքին նվիրված ոտոնավորներ, ասացվածքներ և հանելուկներ, ծանոթացրել գրքեր գրող հեղինակների հետ:

Continue reading