Անշաբաթօրյակ Աշտարակ

– Վաղը համաքաղաքային շաբաթօրյակ է: Բոլորս մեկ մարդու նման մասնակցելու ենք այդ կարևոր միջոցառմանը…
Վաղու’ց մոռացված հայտարարություն է սա, որ արդեն մի քանի տարի է, Աշտարակում չի հնչում ու տարածվում: Խորհրդային իշխանության հետ միասին այն էլ է անցել պատմության գիրկը:
Հասկացանք, իշխանությունը` իշխանություն, բայց մեր սեփական խնդիրները դրանով չպակասեցին, չէ’: Մեր փողոցները, մեր այգիներն ու շենքերի շրջապատն իշխանության փոփոխվելով, ավելի մաքուր, քաղաքի կոմունալ տնտեսությունը ավելի հզոր ու կարող չդարձան: Բա մենք ինչու’ մոռացանք մեր քաղաքի մաքրության մասին հոգալ: Շատերը կհիշեն, որ ամեն առավոտ աշտարակցի տանտուրուհիները մաքրում ու կարգի էին բերում իրենց տների շրջակայքը: Հիմա դա էլ չես տեսնի: Թացը չորի հետ, լավը վատի հետ խառնվել է, ու չես ջոկում` ո’րն է ճիշտը…
-Շաբաթօրյակ չե’ք անի, ախր քաղաքը կեղտի ու ցելոֆանի մեջ կորած է,- հարցնում եմ քաղաքի մաքրության համար պատասխանատուներին:
-Դու Աշտարակից չե’ս,-զարմանում են նրանք: – Մի քանի տարի փորձեցինք: Մեր աշխատողները տների բակերն էին մաքրում, իսկ բնակիչներն իրենց պատուհաններից նայում ու ծիծաղում էին: Մեկը չեղավ, որ ներքև իջներ, օգներ, գոնե` խորհուրդ տար… Ծախսն էլ իր հերթին… Սրանից հետո էլ ի’նչ շաբաթօրյակ…
Ես պատասխան չունեմ սրան տալու: Կարծում եմ` ոչ մեկս էլ չունի…
Լավ, բա այսպես անպատասխան-անպատասխան էլ ամեն ինչ շարունակվելու է: Մեր բակերը, փողոցներն ու այգիները միշտ էլ ցելոֆանախե’ղդ են լինելու…
Հասկացանք, փող չկա` չկա, բայց մաքուր ապրելու ցանկությու’ն էլ չկա: Թե’ դա էլ Խորհրդային իշխանության հետ մեռավ…

                                                                                                                        Պ. Նազարյան

Աշտարակի քաղաքապետի հանդիպումը երիտասարդների հետ

gggggՓետրվարի 5-ին, Աշտարակի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում  քաղաքապետի և սուրբ Մարիանե եկեղեցուն կից գործող  երիտասարդական միության անդամների հետ: Իր գործունեության մեկուկես տարիների ընթացքում այս միությունը իրագործել է մի շարք ծրագրեր, կազմակերպել է  հոգևոր և մշակութային միջոցառումներ: Երիտասարդական միության անդամները  ներկայացրեցին  իրենց կատարած աշխատանքները` ամանորին մոտ 12 անապահով ընտանիքների բաժանել են նվերներ,  մաքրել են  Օշականի եկեղեցու շրջակայքը և տեղադրել ցուցանակ, կազմակերպել են մշակութային երեկոներ, թեյի հյուրասիրություն, մասնակցել են մի շարք արշավների և հոգևոր ճամբարների : Երիտասարդական միության ատենապետուհի Մարիամ Մուրադյանն ասաց, որ իրենց միությունը նպատակ ունի համախմբել երիտասարդներին հայ առաքելական եկեղեցու շուրջը, նպաստել երիտասարդների հոգևոր մշակույթի զարգացմանը, աշխուժացնել տարածաշրջանի   երիտասարդներին և ներգրավել նրանց  համայնքի զարգացման խրագրերում, և ինչու չէ նաև միասին լավ ժամանակ անցկացնել: Նա պատմեց նաև իրեց ապագա ծրագրերի ու ցանկությունների մասին: Նախատեսվում է կազմակերպել ծառատունկ, եկեղեցիների տարածքների մաքրում, հոգևոր, ծիսական և մշակութային միջոցառումներ կազմակերպում, Արթ սրճարանի հիմնում և այլն: Իսկ Քաղաքապետ Ա. Անտոնյանը պատասխանեց ,որ ուրախ է այս հանդիպման համար, որ կողմնակից է ցանկացած երիտասարդական մտահղացման, և պատրաստ է հնարավորության սահմաններում օգնել և համատեղ իրագործել այդ ծրագրերը:

Համայնքի կառավարումը

DSC01637

 

Համայնքի ղեկավար` Արմեն Վաչեի Անտոնյան,

Արմեն Անտոնյանը ծնվել է 1957թ. քաղաք Աշտարակ քաղաքում, մասնագիտությամբ ֆիզիկոս է: Ունի մասնագիտական և կազմակերպական աշխատանքի հարուստ փորձ: 1996-1999թթ. եղել է Աշտարակի քաղաքապետի տեղակալ, 2012թ. ընտրվել է Աշտարակի քաղաքապետ: Անկուսակցական է, ունի ունի երկու զավակ: (Հեռախոս. +374 232/ 3-10-26, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցի 1):

Աշտարակ համանքի ավագանին բաղկացած է 15 անդամից՝ Նորիկ Սիմոնի Անդրեասյան, Տիգրան Վանուշի Գալստյան, Կարո Համլետի Գասպարյան, Անդրանիկ Պողոսի Ծատուրյան, ԱՍշոտ Դանիելի Հունանյան, Արսեն Հմայակի Ղարաչյան, Վահագն Արմուշի Մկրտչյան, Արթուր Հենրիկի Կարապետյան, Կարեն Լիպարիտի Շահազիզյան, Թովմաս Սարգսի Շահվերդյան, Արմենակ Գևորգի Սարգսյան, Մուշեղ Սայաթ Նովայի Տաշչյան, Արամ Հենրիկի Քամալյան, Ստյոպա Համբարձումի Քասյան, Սարիբեկ Մեսրոպի Օվոյան:

. Համայնքի զարգացման խնդիրները

 

Աղյուսակ 1. Համայնքի զարգացման խնդիրներն ըստ գերակայության (Համայնքի քառամյա ծրագիր)

Գ/Հ Ծրագրի անվանում

Ծրագրի արժեք
(հազ. դրամ)

1 Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոցն ապահովել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով  35,000
2 Գեղարվեստի դպրոցի համար ստեղծել շենքային պայմաններ  50,000
3 Մարզադպրոցի գործունեության համար ստեղծել նպաստավոր պայմաններ  15,000
4 Թարմացնել նախակրթարանների և մասնագիտացված դպրոցների նյութատեխնիկական բազան  50,000 Continue reading