Աշտարակի երաժշտական դպրոցի սաները մրցանակներ են ստացել

Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի սաները հաճախ են մասնակցում հանրապետական  մի շարք  մրցույթների և ունենեում լուրջ հաջողություններ և այդ ամենը դպրոցի աշխատակազմի հոգատար ու հետևողական ջանքերի շնորհիվ: Դպրոցի տնօրեն Երանուհի Չալաբյանն է պատմում վերջին ամիսներին ստացած մրցանակների մասին:

 

-Արդեն 8-րդ անգամ Հայաստանում  անցկացվեց ,,Երգող Հայաստան,, մանկապատանեկան երգչախմբերի մրցույթ փառատոնը, որը կազմակերպվում է  ,, Հայաստանի փոքրիկ երգիչներ,, ասոցիացիայի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Աշտարակի Ա. Այվազյանի անվան երեժշտական դպրոցի  երգչախումբը այս տարի առաջին անգամ մասնակցեց այդ մրցույթին, որը տեղի ունեցավ 3 փուլով: Մեր երգչախումբը, որի խմբավարն է Սաթենիկ Նալբանդյանը ,  կազմավորվել է 2011 թվականից:  Մրցույթին երգչախումբը ներկայացավ 4 երգով ` երկուսը պարտադիր, որոնք նվիրված էին եղեռնի 100 ամյակին, և երկու երգ` ըստ ցանկության: Առաջին երկու փուլերն անցնելուց հետո, երգչախումբն ստացավ գալահամերգի  մասնակցության հրավեր: Մայիսի երեքին տեղի ունեցավ գալահամերգը Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքում և մեր 30 հոգանոց, 8-10 տարիքային Ա խմբի երգչախմբին շնորհվեց երկրորդ մրցանակը ` պատվոգիր, հուշանվեր  և խրախուսական մրցանակ գումարի տեսքով: Continue reading