Դպրոցը վերանորոգման կարիք ունի

 

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անունը կրող հիմնական դպրոցում սովորում է 560 երեխա: Դպրոցի շենքային պայմանները սուղ են, չնայած, որ այն աշխարհագրական հարմար դիրք ունի,գտնվում է ձորի գեղատեսիլ ափին, հեռու է բանուկ ճանապարհներից և ուն 4 հա տարածք: Հաջորդ տարիներին աշակերտների թիվը կհասնի մոտ 700-ի, սակայն դպրոցը ունի բազում խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Դասասենյակները չեն բավականացնում, չկա սպորտդահլիճ, հանդիսասրահ, ճաշարան: Continue reading

Advertisements

Պ. Պռոշյանի անվան դպրոցում տեղի ունեցավ այբբենարանի հանդես

11350427_488768301281208_1088926803855586709_n

Մայիսի 19 –ը տոն էր Աշտարակի Պ. Պռոշյանի անվան թիվ 3   դպրոցի առաջին դասարանի աշակերտների համար: Տոնական տրամադրություն էր իշխում դպրոցի դահլիճում, որը գեղեցիկ ձևավորված էր ու զարդարված մեսրոպյան տառերով:  Առաջին դասարանի աշակերտները   ներկայանալու էին մի միջոցառմամբ, որ նվիրված էր Հայոց տառերին և ընկերությանը:  Դպրոցի սաներն իրենց  ելույթներով, զրնգուն ձայնով, երգով ու պարով բավականություն պատճառեցին բոլորին: Ցուցադրեցին փոքրիկ ներկայացումներ` նվիրված ընկերությանը: Երաժշտության ուսուցչուհի Ա. Շահազաիզյանը ևս ջանք չէին խնայել, որպեսզի այբբենարանի հանդեսն անցներ ավելի ուրախ ու հաճելի: Հանդեսի վերջում երեխաներին շնորհավորեց իրենց սիրելի դասվարը` Նաիրա Շաբոյանը: Continue reading

Անցկացվեց ,,Սպորտլանդիա 2015,,-ի մարզային փուլը

 Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության կողմից ՀՀ մարզերում և  Արցախում ամեն տարի անցկացվում է մանկապատանեկան սպորտլանդիա` մանկապարտեզների և դպրոցների սաների մասնակցությամբ: 2015  Սպորտլանդիայի մարզային փուլը տեղի ունեցավ մայիսի 14-ին Աշտարակի Պ. Պռոշյանի անվան հիմնական դպրոցի սպորտդահլիճում: Սպորտլանդիային մասնակում էին մարզի եզրափակիչ փուլ անցած  5 մանկապարտեզի և 4 դպրոցի թիմերը:  Մանկապարտեզների մրցմանը մասնակցում էին Աշտարակի ,,Հովիկ,, , ,,Մանուշակ,, , Թալինի թիվ 2 , Թալինի թիվ 3  և Ապարանի թիվ 1 մանկապարտեզների թիմերը: Երեխաների սպորտային ունակությունները գնահատում էր ժյուրին` Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ, կազմում ընդգրված էին   ՀՀ Սպորտի նախարաության աշխատակազմի մասսայական սպորտի բաժնի պետ Ս. Պռազյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Ս. Աբրահամյանը, Արագածոտնի մարզպետարանի  կրթության բաժնի մասնագետ Ս. Պետրոսյանը , Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն  Ս. Շուխյանը և Թալինի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանը: Continue reading

Աշտարակի երաժշտական դպրոցի սաները մրցանակներ են ստացել

Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի սաները հաճախ են մասնակցում հանրապետական  մի շարք  մրցույթների և ունենեում լուրջ հաջողություններ և այդ ամենը դպրոցի աշխատակազմի հոգատար ու հետևողական ջանքերի շնորհիվ: Դպրոցի տնօրեն Երանուհի Չալաբյանն է պատմում վերջին ամիսներին ստացած մրցանակների մասին:

 

-Արդեն 8-րդ անգամ Հայաստանում  անցկացվեց ,,Երգող Հայաստան,, մանկապատանեկան երգչախմբերի մրցույթ փառատոնը, որը կազմակերպվում է  ,, Հայաստանի փոքրիկ երգիչներ,, ասոցիացիայի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Աշտարակի Ա. Այվազյանի անվան երեժշտական դպրոցի  երգչախումբը այս տարի առաջին անգամ մասնակցեց այդ մրցույթին, որը տեղի ունեցավ 3 փուլով: Մեր երգչախումբը, որի խմբավարն է Սաթենիկ Նալբանդյանը ,  կազմավորվել է 2011 թվականից:  Մրցույթին երգչախումբը ներկայացավ 4 երգով ` երկուսը պարտադիր, որոնք նվիրված էին եղեռնի 100 ամյակին, և երկու երգ` ըստ ցանկության: Առաջին երկու փուլերն անցնելուց հետո, երգչախումբն ստացավ գալահամերգի  մասնակցության հրավեր: Մայիսի երեքին տեղի ունեցավ գալահամերգը Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքում և մեր 30 հոգանոց, 8-10 տարիքային Ա խմբի երգչախմբին շնորհվեց երկրորդ մրցանակը ` պատվոգիր, հուշանվեր  և խրախուսական մրցանակ գումարի տեսքով: Continue reading

Մեծ եղեռնի 100 ամյակին նվիրված համաժողով` Աշտարակի ավագ դպրոցում

???????????????????????????????

 

 

 

 

 

 

 

 

Մեծ եղեռնի 100 ամյակին ընդառաջ տեղի ունեցող միջոցառումների շարքին ավելացավ ևս մեկը: Ապրիլի 7 –ին Աշտարակի ավագ դպրոցում զեկուցումների համաժողով  էր: Այն նախաձեռնել և կազմակերպել էին Աշտարակի, Ապարանի, Թալինի ավագ դպրոցների տնօրեններ` Մ, Սուքիասյանը, Ն. Բարսեղյանը,  Հ. Դիլանյանը և  դպրոցների պատմության ուսուցիչները: Յուրաքանչյուր դպրոցից մի քանի աշակերտներ` հիմնականում հումանիտար հոսքից ( և մի պատանի` Ապարանի ֆիզիկամաթեմատիական հոսքից ) ընտրել էին  թեմաներ և մի քանի ամսվա ընթացքում պատրաստել էին զեկուցումեներ: Մասնակից երեխաները ջանասիրաբար պատրաստվել էին, օգտվելով իրենց  հանձնարարված աղբյուրներից: Ահա այդ զեկուցումների թեմաներից մի քանիսի վերնագրերը` <<Հայոց մեծ եղեռնը>>, <<Մեծ Բրիտանիան և հայկական հարցը>> , <<Գերմանիան և հայկական հարցը>>,  <<Ռուսաստանը և հայկական հարցը>>, <<Ցեղասպանության նախապատմությունը>>, <<Ցեղասպանության պատճառներն ու հետևանքները, պատմական դասերը>>, <<Մշակութային ցեղասպանությունը Թուրքիայում և Ադրբեջանում>>,  <<Ֆ. Նանսենը և Հայաստանը>>, <<Սասունի ինքնապաշտպանությունը>>, <<Վանի ինքնապաշտպանությունը>>  և այլն: Continue reading