Հանդիպում մանկագրի հետ

Հոկտեմբերի 7-ին Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ, մանկագիր, դրամատուրգ Սուրեն Մուրադյանի հետ: Այս հանդիպումը Սուրեն Մուրադյանի 85 ամյակին ընդառաջ էր և կրում էր ,,Սիրտս նվիրում եմ երեխաներին,, խորագիրը: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Ս. Մուրադյանը հրատարակել է մանկական, քնարական, դրամատիկական, երգիծական մոտ 100 գիրք: Նրա գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով: Նա ևս կատարել է թարգմանություններ , նրա  շատ բանաստեղծությունների տեքստերի հիման վրա  գրվել են բազմաթիվ երգեր:
Գրողի հետ հանդիպմանը ներկա էին մանկավարժներ, մանկապարտեզների և դպրոցների սաներ, ծնողներ : Երեխաները պատմեցին գրողի կյանքի ու ործունեության մասին, արտասանեցին նրա ստեղծագործություններից: Աշտարակի ,,Հովիկ,, և ,,Ծիծեռնակ,,  մանկապարտեզների սաները  ներկայացրեցին փոքրիկ թատերախաղեր, կատարեցին Սուրեն Մուրադյանի խոսքերով գրված երգեր: Այնուհետև հեղինակին մեծարման խոսքեր ասացին գրադարանի տնօրեն Լ. Կիրակոսյանը, ելույթ ունեցան նաև այլ մանկավարժներ: Իսկ վերջում իր խոսքը ներկաներին ուղղեց Սուրեն Մուրադյանը: Նա շնորհակալություն հայտնեց գեղեցիկ խոսքերի և իր ստեղծագործությունների կատարման համար, և ասաց, որ Աշտարակը առանձնահատուկ վայր է եղել իր համար : Նա բազում անմոռաց հանդիպումներ է հիշում, որ տեղի են ունեցել մեր քաղաքում, ունեցել է  բազմաթիվ աշտարակցի ընկերներ ու բարեկամներ:

Հրաժեշտից առաջ նա  վերջերս լույս տեսած  իր գրքերից նվիրեց մարզային գրադարանին:

Advertisements