Ինչ է նշանակում Արցախ

ՙԱրցախ՚ տեղանունը առաջին անգամ հիշատակվել է Սարդուրի Բ-ի (764-735 թթ. Մ.Թ.Ա) Սևանա լճի հարավային ափին, Ծովակ գյուղում հայտնաբերված արձանագրության մեջ: Այն կարդացվում է ՙՈւրտեխե՚ կամ Ուրթեխե՚: ՙ…Կտրեցի մինչև Ուրթեխե երկիրը՚,-արձանագրում է բիայնական արքան:
Ակադեմիկոս Գրիգոր Ղափացյանը անառարկելի ապացույցով այդ տեղանունը նույնացրեց Արցախին: Սակայն առայժմ տեղանվան համոզիչ ստուգաբանություն հրապարակի վրա չկա:
Հիմա փորձենք առաջ քաշել ՙԱրցախ՚ բառի բացատրության մի նոր վարկած` հենվելով ուրարտերեն և հայերեն լեզուների տվյալների վրա:
Նախ պետք է իմնանք, որ բառի վերջին ՙեխե՚ (հայերենում` ՙ-խ՚) մասնիկը հայտնի ածանց է, որ տարածված էր Հին Արևելքի շատ լեզուներում, ինչպես և ուրարտերենում, և ունի հատկացուցչական-տեղանվանական իմաստ: Այդպես են կազմված ՙԶաբախա՚ (հետագա Ջավախք), ՙԷրիախի՚ (հետագա Շիրակ), Կամախ, Կարախ և բազմաթիվ այլ տեղանուններ: Continue reading