Անաղարտ պահել Աշտարակի դեմքը

Խորհրդային քաղաքաշինության ավանդները որքան արդյունավետ, նույնքան էլ արատավոր էին: Այդ ժամանակներում  լայն տարածում ստացավ  ՙտիպային շենք՚ հասկացողությունը, Հայաստանի քաղաքներն ու գյուղերը առատորեն  կառուցապատվեցին նույն տեսքի ու գույնի հազարավոր անդեմ ու անհրապույր շենքերով, ու եթե աչքերդ բացեիր այդ շենքերի անձուկ միջավայրում, դժվար կլիներ տարբերել, թե որ քաղաքում ես գտնվում: Չհիշենք նման սյուժեներով ստեղծված անեկդոտներն ու կատակերգությունները: Հաստատենք միայն, որ նման կառուցապատման պատճառով բնակավայրերը կորցնում էին իրենց ինքնատիպությունը, կառուցապատման հին ու հնագույն ավանդները, ամենուր ստեղծում էին գորշ ու ճնշող միջավայր: Continue reading

Advertisements

ԱՇՏԱՐԱԿՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Հաղթանակի տոնը Աշտարակում

Հաղթանկի օռը` Աշտարակում

Մենք տոնում ենք Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 69–րդ և Շուշիի ազատագրման 22-րդ տարին:

Աշտարակի քաղաքապետարանը այդ առիթով կազմակերպել էր մի շարք ձեռնարկներ, որոնցից առաջինը քաղաքապետարանի վարչական շենքում՝ վետերանների խորհրդին կից ստեղծված «Փառքի սենյակի»վերաբացումն էր, իսկ առաջին այցելուները՝Աշտարակ համայնքի և մարզի ղեկավարները:

Ն.Աշտարակեցու անվան հրապարակում ծաղիկներ դրվեցին կաթողիկոս Ներսես Աշտարակեցու արձանի և Հայրենականում զոհվածների հուշաղբյուրին:

Հրապարակից ժամը 10-ին սկսվեց հարգանքի երթ`դեպի Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան: Երթին մասնակցումէին քաղաքապետարանի, մարզպետարանի, Աշտարակի հանրակրթական դպրոցների, նախակրթարանների, տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, զինվորականներ, հայրենական, արցախյան պատերազմի վետերաններ, համաքաղաքացիներ: Երթն առաջնորդում էին Երկրապահ կամավորականների միության Աշտարակի “Պատանի երկրապահ”ակումբի սաները:

Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո ներկաները վայելեցին նաև քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների կողմից կազմակերպած տոնական համերգը, որից հետո ոտքով ուխտ արեցին արցախյան հերոսամարտում նահատակված մեր քաջարի հայորդիների Եղբայրական գերեզմանոց՝ լռությամբ հարգելու և խոնարհվելու նրանց անմար հիշատակի առջև: