Աշտարակը պետք է մաքուր պահենք նաև մեր քաղաքացիների ուժերով

Աշտարակի Վարդանանց փողոցում, ուր ապրում եմ ես, աղբահավաք մեքենան, որը սովորաբար ամեն ուրբաթ գալիս տանում էր աղբը` սեպտեմբեր ամսվա ընթացքում 2 անգամ եկավ և 2 անգամ էլ հոկտեմբերին:

Մեզնից յուրաքանչյուրը երազում է մաքուր քաղաք ունենալու մասին: Իսկ քաղաքապետի թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում մեծ խոստումներ են շռայլում քաղաքը մաքրելու գործում: Բայց եկեք պարզապես քայլենք մեր փոքրիկ քաղաքի փողոցներով և ամենուր կտեսնենք թափված ցելաֆոնե տոպրակներ, կոնֆետի և պաղպաղակի թղթեր, ծխախոտի տուփեր և մնացուկմեր ու էլ ինչ զիբիլ ասես: Աղբատար մեքենաները պարբերաբար ուշանում են և աղբը սկսում է կուտակվել: Continue reading

Advertisements