Ազգային ժողով էին այցելել Աշտարակի համար 5 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ:

Փետրվարի 26-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով էին այցելել Աշտարակի համար 5 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ:
Բաց դասը վարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով բարձրդասարանցիների հետ մանկավարժության, հայրենասիրական դաստիարակության, հայկական հին եւ միջնադարյան ուսումնական կենտրոնների մասին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է կիրթ, բանիմաց, հայրենասեր քաղաքացու դերը պետության կայացման, զարգացման գործում:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնց նա սիրով պատասխանել է:
Հարցերը վերաբերել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն առնչվող խնդիրներին, Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությանը, ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին:
Հանդիպման ավարտին աշակերտները լուսանկարվել են Էդուարդ Շարմազանովի հետ Ազգային ժողովի նիստերի դահլիճում:

ՀՀ ազգային ժողով