Դպրոցը վերանորոգման կարիք ունի

 

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անունը կրող հիմնական դպրոցում սովորում է 560 երեխա: Դպրոցի շենքային պայմանները սուղ են, չնայած, որ այն աշխարհագրական հարմար դիրք ունի,գտնվում է ձորի գեղատեսիլ ափին, հեռու է բանուկ ճանապարհներից և ուն 4 հա տարածք: Հաջորդ տարիներին աշակերտների թիվը կհասնի մոտ 700-ի, սակայն դպրոցը ունի բազում խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Դասասենյակները չեն բավականացնում, չկա սպորտդահլիճ, հանդիսասրահ, ճաշարան: Continue reading

Advertisements

Ազգային խոհանոցի, կենցաղի ու արվեստի փառատոն Արագածոտնի մարզում

Էրգրի համըՀոկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում <<Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա>> հասարակական կազմակերպությունը 3րդ տարին անընդմեջ իրականացրեց <<Էրգրի համի հիշողություն>> ազգային ավանդական ուտեստների փառատոնը:
Ծրագրի նպատակն էր` նպաստել ազգային ճաշատեսակների պահպանմանը, բնական, էկոլոգիապես մաքուր սննդի ` հատկապես բուսական,կաթնային հիմքով, օգտագործման կարևորության գաղափարի տարածմանը: Բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը ավանդական խոհանոցում մթերքների մշակման, պահպանման, համեմունքների համադրությունների, կերակրատեսակների պատրաստման, դրանց տոնածիսական նշանակության վերաբերյալ:
Նպաստել հայ ազգային ավանդական մշակույթի պահպանմանն ու տարածմանը ,այդ գործում ներառելով հատկապես երիտասարդ սերնդին: 

Փառատոնին մարզի 12 համայնքներ ներկայացրել էին հայ ավանդական ուտեստների,չրեղենի,քաղցրավենիքի,թեյերի,մրգերի,հյութերի տեսականի:Ներկայացված ուտեստները գնահատվեցին ըստ հետևյալ անվանակարգերի՝հարուստ տեսականի,ուտեստների լավագույն ձևավորում,ժողովրդական հմտությունների և գիտելիքների փոխանցում,ազգային ավանդական սիրված կերակուր,ստեղծագործական մոտեցում,ամենահամեղ կերակուր,կերակուրի պատրաստման վարպետաց դաս,հյուրընկալ մոտեցում,սեղանի ավանդական ձևավորում,ծիսական կերակրի արարողակարգ,լավագույն կենաց,լավաշի պատրաստման և նշանակության լավագույն մեկնաբանում:

Հայ ազգային ավանդական մշակույթի պահպանման տարածման և կենցաղում դրանց կիրառման նպատակով ներկայացվեցին
ազգային ավանդական խաղերի կարևորությունը և երեխաների շրջանակներում իրականացվեցին ազգային խաղերի անցկացում
<<Տերյան>>մշակութային կենտրոնի կողմից հայկական տարզների ցուցադրում և մեկնաբանում:
<<Տոնացույց>>ավանդական մշակութային կենտրոնը բեմականացրեց ազգային ծիսական արարողակարգեր,խաղեր:
Նոր Արթիկի միջնակարգ դպորցիՆերքին Սասնաշենի <<Անդոկ>>,Ներքին Բազմաբերդի <<Գորանի>>, Ոսկեվազի մշակույթի տների և Բյուրականի <<Տոնացույց >> համույթները հանդես եկան հայ ազգային ավանդական պարերով և երգերով:
<<Էրգրի համի հիշողություն>> ազգային ավանդական ուտեստների փառատոնը կայացավ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Էրգրի համի հիշողությունը  Տեսանյութը կարող եք դիտել Առաջին լրատվականի եթերում
                                                               Նարեկ Բոցինյան

Նոր մարդ, նոր հանրություն

hrachՀոգեբան, հոգեթերապևտ Հրաչյա Ամիրյանը ծնվել և ապրում է Աշտարակում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Պատանեկան տարիքից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Մասնակցել է օլիմպիադաների և համամիութենական մրցույթների: Բուհն ավարտելուց հետո հետաքրքրություն է առաջանում նոր գիտության`  հոգեբանության մեջ խորանալու : Դեռևս համալսարանական տարիներին հաճախել է հոգեբանության դասընթացների: Հիմնական հոգեբանական կրթությունը ստացել է Մոսկվայի ԽՍՀՄԳԱ հոգեբանության և հոգեթերապիայի կենտրոնում: Հրատարակել է մոտ 20 գիտական հոդվածներ, և 20 հանրամատչելի գրքեր և ժողովածուներ: Դասավանդել է մի շարք բուհերում այդ թվում նաև ԵՊՀ-ում, զբաղվել է հոգեբանական կոնսուլտացիաներով և խմբային թրեյնինգներով: Continue reading

Առաջընթացը գործում է

Շուրջ մեկ տարի է Արագածոտնի մարզում իր գործունեությունն է ծավալում ,,Առաջընթաց,, երիտասարդական հասարարկական կազմակերպությունը, որի առաքելությունն է նպաստել երիտասարդության ակտիվ մասնակցությանը համայնքի քաղաքացիական, հասարակական , սոցիալ- տնտեսական և կրթամշակութային ոլորտներում: Անցյալ տարի ,,Առաջընթաց,, հկ-ի ղեկավար Նարեկ Բոցինյանի նախաձեռնությամբ մեր մարզում կազմակերպվեց,,Զարթնիր լաո,, ազգագրական երգի պարի փառատոն, որն իրականացավ ՀՀ մշակույթի նախարարության և Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ: Փառատոնին մասնակցեցին մարզի 29 երիտասարդ կատարողներ և մոտ 10 պարային խմբեր: Continue reading

Հասարակական քննարկումներ քաղաքապետարանում

Աշտարակի աղբավայրըՄեր քաղաքի առջև ներկայումս շատ կենսական հարցեր են ծառացած, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Դրանք տարբեր պատճառներով անընդհատ հետաձգվում են:
Սակայն կան հրատապ հարցեր, որոնց լուծումն այսօր է անհրաժեշտ տալ:
Դրանցից մեկը քաղաքի աղբավայրի` բազում տարիներ չարչրկված խնդիրն է: Որպես քաղաքի աղբավայր տարիներ շարունակ շահագործվել է Սասունիկ համայնքի հարևանությամբ լքված նախկին քարհանքի տարածքը: Սասունիկ կամ Էջմիածին մեկնելիս,  բոլորս էլ, անխտիր, անցնում ենք դրա կողքով: Չխոսելով մեզ համակած այլ տհաճ զգացողությունների մասին, նշենք, որ դա քաղաքակիրթ աղբավայր համարելը պարզապես, տեղին չէ:
Հարցը բազմիցս քննարկվել է քաղաքապետարանում և տարբեր կազմակերպություններում: Աղբավայրը բնապահպանական կոպիտ խախտումներով շահագործելու համար քաղաքը տասնյակ միլիոնների հասնող տուգանքներ է վճարել:
Սակայն Աշտարակի բյուջեն հնարավորություն չունի պատշաճ տեսքի բերել աղբավայրը և ապահովել դրա օրինավոր շահագործումը:
Ներկայումս տարածաշրջանի մի քանի համայնքների համար նոր աղբավայր է կառուցվում` նախորդից հեռու, երթևեկելի ճանապարհներից ազատ տարածքում: Աշտարակի քաղաքապետարանին առաջարկվել է օգտվել այդ աղբավայրից` որոշակի վարձավճար մուծելով:Ահա այս հարցն է, որ տարբեր կարծիքներ է առաջացնում: Ոմանք գտնում են, որ վարձավճարը բավականին ծանր կնստի քաղաքի, առանց այն էլ աղքատ բյուջեի վրա: Մյուս մասի կարծիքն այն է, որ  անհրաժեշտ է դադարեցնել հին աղբավայրի շահագործումը,   հակառակ դեպքում, բնապահպանական տուգանքներն առավել մեծ կլինեն: Բացի այդ, անհրաժեշտ է Սասունիկը և մայրուղին ազատել նման տհաճ բեռից:
Հարցը վերջնականապես քննարկելու նպատակով օրերս քաղաքապետարանում կազմակերպվել էին լսումներ, որոնց մասնակցում էին ավագանու, քաղաքապետարանի անդամները, թաղապետերը, քաղաքացիներ:
Եղան տարբեր կարծիքներ, բերվեցին փաստարկներ: Որոշում կայացվեց ուսումնասիրել նոր աղբավայրի կազնակերպիչների պահանջները, որոնք ընդունելի լինելու դեպքում կսահմանվի հետագա գործողությունների կարգը:
Գիտակցելով հարցի կարևորությունը, ՙԱշտարակ՚ թերթը ցանկանում է հասարակության առավել լայն շերտերի քննարկմանը ներկայացնել խնդիրը:Մեր համաքաղաքացի ընթերցողներին հրավիրում ենք ներկայացնելու իրենց նկատառումներն այս կարևոր խնդրի շուրջ:

Հանդիպում ամերիկահայ գրող Հովսեփ Նալբանդյանի հետ

 Այսօր  Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ Աշտարակում էր հյուրընկալվել  ամերիկահայ գրող և մտավորական Հովսեփ Նալբանդյանը :  Նրան ուղեկցում էին բանաստեղծ , նկարիչ Արևշատ Ավագյանը, և ,,Դար,, հրատարակչության ղեկավար Վարդան Բաղդասարյանը: Գրողի հետ հանդիպումը կայացավ Աշտարակի Պ. Պռոշյանի անվան դպրոցում: Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը ներկայացրեց Հովսեփ Նալբանդյանին , հաղորդեց տեղեկություններ նրա հրատարակած գրքերի մասին, և շնորհակալություն հայտնեց հանդիպման համար: Այնուհետև հեղինակը  պատմեց իր գրքերի , սփյուռքահայության, հայապահպանման խնդիրների մասին:   Նա մասնավորապես  անդրադաձավ սփյուռքում առկա խնդիրներին, ներկայացրեց սփյուռքահայության ուծացման վտանգի, հայոց լեզվի մոռացման, հայկական դպրոցների փրկության և պահպանման մասին իր մտահոգությունները: Continue reading

Աշտարակի երաժշտական դպրոցի սաները մրցանակներ են ստացել

Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի սաները հաճախ են մասնակցում հանրապետական  մի շարք  մրցույթների և ունենեում լուրջ հաջողություններ և այդ ամենը դպրոցի աշխատակազմի հոգատար ու հետևողական ջանքերի շնորհիվ: Դպրոցի տնօրեն Երանուհի Չալաբյանն է պատմում վերջին ամիսներին ստացած մրցանակների մասին:

 

-Արդեն 8-րդ անգամ Հայաստանում  անցկացվեց ,,Երգող Հայաստան,, մանկապատանեկան երգչախմբերի մրցույթ փառատոնը, որը կազմակերպվում է  ,, Հայաստանի փոքրիկ երգիչներ,, ասոցիացիայի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Աշտարակի Ա. Այվազյանի անվան երեժշտական դպրոցի  երգչախումբը այս տարի առաջին անգամ մասնակցեց այդ մրցույթին, որը տեղի ունեցավ 3 փուլով: Մեր երգչախումբը, որի խմբավարն է Սաթենիկ Նալբանդյանը ,  կազմավորվել է 2011 թվականից:  Մրցույթին երգչախումբը ներկայացավ 4 երգով ` երկուսը պարտադիր, որոնք նվիրված էին եղեռնի 100 ամյակին, և երկու երգ` ըստ ցանկության: Առաջին երկու փուլերն անցնելուց հետո, երգչախումբն ստացավ գալահամերգի  մասնակցության հրավեր: Մայիսի երեքին տեղի ունեցավ գալահամերգը Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքում և մեր 30 հոգանոց, 8-10 տարիքային Ա խմբի երգչախմբին շնորհվեց երկրորդ մրցանակը ` պատվոգիր, հուշանվեր  և խրախուսական մրցանակ գումարի տեսքով: Continue reading

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

Աշտարակի քաղաքապետարանը մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ այս տարի ևս կազմակերպել էր անակնկալ այցելություն Աշտարակ համայնքի Հայրենական Մեծ պատերազմի վետերանների տարեց տարի շարքերը նոսրացող արդեն 3 վետերանի՝ Շուշիկ Գրիգորյան, Խաչատուր Եղոյան, Արտյոմ Սահակյան :

Քաղաքապետ Արմեն Անտոնյանի կողմից շնորհավորական ուղերձ էր հղվել նրանց, որում մասնավորապես ասվում էր <<Շնորհավորում եմ Ձեզ մայիսի 9-ի՝ ՀայրենականՄեծպատերազմի  փառապանծ հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ: Ձեր կերտած պատմական հաղթանակով մենք դաստիարակվել ու համակվել ենք ազգային ոգու ևարժանապատվության նվիրական նոր զգացումներով, որոնցով արմատավորվում են բախտորոշ հաջողություններն ու նվաճումները: Եղեք առողջ ու երջանիկ, Ձեզ քաջ առողջություն, խաղաղություն, սեր և արևշատություն>>:

Քաղաքապետի անունից նրանց հանձնվեցին նաև դրամական պարգևներ:

Մեր պապերը հաղթանակ տոնեցին` ջախջախելով ֆաշիստական Գերմանիային: Եվ հենց այդ հաղթանակի շնորհիվ է, որ մենք այսօր գոյություն ունենք, ապրում ենք, և ինչպես նշել է խորհրդային մարշալ Ժուկովը <<Հայ մարտիկները`զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով>>:

Աշտարակի քաղաքապետարան