Արագածոտնի մարզային գրադարանում նշվեց Կանանց և մայրության տոնը

gras Արագածոտնի մարզային գրադարանում գեղեցիկ ու բարի միջոցառումներ հաճախ են կազմակերպվում:  Հերթական միջոցառումը նվիրված էր կանանց և մայրերին: Գրադարանի աշխատակիցների ջանքերով ցերեկույթն անցավ շատ գարնանային, հուզիչ  ու սրտամոտ մթնոլորտում: Հնչեցին Գարնանը, մայրերին ու կանանց  նվիրված բանաստեղծություններ, շնորհավորանքի խոսքեր:

Նոր տեխնոլոգիների շնորհիվ, գրադարանի աշխատակցուհիները  ջերմ գնահատանքի խոսքեր ու շնորհավորհանքներ ստացան նաև արտերկրում  և Հայաստանում ապրող իրենց հարազատներից ու մտերիմներից, ինչն ի դեպ անակնկալ էր նրանց համար: Գրադարանի անձնակազմին և հյուրերին ողջունեց նաև տնօրեն Լ. Կիրակոսյանը: Այնուհետև մտերմիկ զրույցը շարունակվեց սուրճի և քաղցրեղենի սեղանի շուրջ:

17838698_812811462210222_1175497914_o

Advertisements

Դպրոցը վերանորոգման կարիք ունի

 

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անունը կրող հիմնական դպրոցում սովորում է 560 երեխա: Դպրոցի շենքային պայմանները սուղ են, չնայած, որ այն աշխարհագրական հարմար դիրք ունի,գտնվում է ձորի գեղատեսիլ ափին, հեռու է բանուկ ճանապարհներից և ուն 4 հա տարածք: Հաջորդ տարիներին աշակերտների թիվը կհասնի մոտ 700-ի, սակայն դպրոցը ունի բազում խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Դասասենյակները չեն բավականացնում, չկա սպորտդահլիճ, հանդիսասրահ, ճաշարան: Continue reading

Նոր մարդ, նոր հանրություն

hrachՀոգեբան, հոգեթերապևտ Հրաչյա Ամիրյանը ծնվել և ապրում է Աշտարակում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Պատանեկան տարիքից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Մասնակցել է օլիմպիադաների և համամիութենական մրցույթների: Բուհն ավարտելուց հետո հետաքրքրություն է առաջանում նոր գիտության`  հոգեբանության մեջ խորանալու : Դեռևս համալսարանական տարիներին հաճախել է հոգեբանության դասընթացների: Հիմնական հոգեբանական կրթությունը ստացել է Մոսկվայի ԽՍՀՄԳԱ հոգեբանության և հոգեթերապիայի կենտրոնում: Հրատարակել է մոտ 20 գիտական հոդվածներ, և 20 հանրամատչելի գրքեր և ժողովածուներ: Դասավանդել է մի շարք բուհերում այդ թվում նաև ԵՊՀ-ում, զբաղվել է հոգեբանական կոնսուլտացիաներով և խմբային թրեյնինգներով: Continue reading

Նոր գրքի շնորհանդես

ԱնուլԱշտարակ քաղաքի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ ,,Արագածոտն,, գրական մշակութային միավորման անդամ Արտավազդ Նազարյանի ,,Մասնատուփ,, գրքի շնորհանդեսը: Գիրքն ամփոփում է հեղինակի տարբեր տարիների ստեղծած բանաստեղծական շարքերը, որոնք ժամանակաից մարդու խոհերի ու զգացումների գեղարվեստական արտացոլումներ են և աչքի են ըմկնում ասելիքի խորությամբ, բանաստեղծական ձևերի բազմազանությամբ ու լեզվա-ոճական արտահայտչամիջոցների հարստությամբ:

Բանաստեղծի ստեղծագործություններն իրենց ելույթներում արժևորեցին ՀՀ Գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը, գրքի առաջաբանի հեղինակ, բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը, ,, Արագածոտն,, գրական-մշակութային միության նախագահ, բանաստեղծ և նկարիչ Արևշատ Ավագյանը, Բանաստեղծ Վրեժ Սարուխանյանը և ուրիշներ:

Հեղինակին գրքի լույսընծայման առթիվ շնորհավորեցին Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը: Հեղինակի բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես եկան դերասան Սամվել Միքայելյանը, այլ ասմունքողներ: Հնչեցին նաև  երաժշտական  համարներ` երաժշտական դպրոցի սաների կատարմամբ:

Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Արտավազդ Նազարյանը:

Հանդիպում մանկագրի հետ

Հոկտեմբերի 7-ին Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ, մանկագիր, դրամատուրգ Սուրեն Մուրադյանի հետ: Այս հանդիպումը Սուրեն Մուրադյանի 85 ամյակին ընդառաջ էր և կրում էր ,,Սիրտս նվիրում եմ երեխաներին,, խորագիրը: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Ս. Մուրադյանը հրատարակել է մանկական, քնարական, դրամատիկական, երգիծական մոտ 100 գիրք: Նրա գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով: Նա ևս կատարել է թարգմանություններ , նրա  շատ բանաստեղծությունների տեքստերի հիման վրա  գրվել են բազմաթիվ երգեր:
Գրողի հետ հանդիպմանը ներկա էին մանկավարժներ, մանկապարտեզների և դպրոցների սաներ, ծնողներ : Երեխաները պատմեցին գրողի կյանքի ու ործունեության մասին, արտասանեցին նրա ստեղծագործություններից: Աշտարակի ,,Հովիկ,, և ,,Ծիծեռնակ,,  մանկապարտեզների սաները  ներկայացրեցին փոքրիկ թատերախաղեր, կատարեցին Սուրեն Մուրադյանի խոսքերով գրված երգեր: Այնուհետև հեղինակին մեծարման խոսքեր ասացին գրադարանի տնօրեն Լ. Կիրակոսյանը, ելույթ ունեցան նաև այլ մանկավարժներ: Իսկ վերջում իր խոսքը ներկաներին ուղղեց Սուրեն Մուրադյանը: Նա շնորհակալություն հայտնեց գեղեցիկ խոսքերի և իր ստեղծագործությունների կատարման համար, և ասաց, որ Աշտարակը առանձնահատուկ վայր է եղել իր համար : Նա բազում անմոռաց հանդիպումներ է հիշում, որ տեղի են ունեցել մեր քաղաքում, ունեցել է  բազմաթիվ աշտարակցի ընկերներ ու բարեկամներ:

Հրաժեշտից առաջ նա  վերջերս լույս տեսած  իր գրքերից նվիրեց մարզային գրադարանին:

Աշտարակի եռակի հաղթանակ

Displaying 11947451_941925695846118_7211495514520884384_n.jpg

 

2014 թվականին Աշտարակի թիմը Հայկական Կարմիր Խաչի մրցույթում գրավեց 3-րդ հորիզոնականը: Թվում էր, ավելի լավ արդյունք դժվար թե հնարավոր լիներ: Բայց… 2015 թվականի սեպտեմբերի 5-ը որոշիչ եղավ Աշտարակի թիմի համար: ՀԵՀ Արագածոտնի մարզային կենտրոնի և Հայկական Կարմիր խաչի համագործակցության արդյունքում կայացած դասընթացների արդյունքում ձևավորված Աշտարակի թիմը սեպտեմբերի 5-ին Ծաղկաձորում մասնակցում էր Կարմիր խաչի մրցույթի հանրապետական փուլին: Մրցույթին մասնակցում էր 10 թիմ Երևանից և մարզերից: Continue reading

Առաջընթացը գործում է

Շուրջ մեկ տարի է Արագածոտնի մարզում իր գործունեությունն է ծավալում ,,Առաջընթաց,, երիտասարդական հասարարկական կազմակերպությունը, որի առաքելությունն է նպաստել երիտասարդության ակտիվ մասնակցությանը համայնքի քաղաքացիական, հասարակական , սոցիալ- տնտեսական և կրթամշակութային ոլորտներում: Անցյալ տարի ,,Առաջընթաց,, հկ-ի ղեկավար Նարեկ Բոցինյանի նախաձեռնությամբ մեր մարզում կազմակերպվեց,,Զարթնիր լաո,, ազգագրական երգի պարի փառատոն, որն իրականացավ ՀՀ մշակույթի նախարարության և Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ: Փառատոնին մասնակցեցին մարզի 29 երիտասարդ կատարողներ և մոտ 10 պարային խմբեր: Continue reading

Դեպի գիտելիքների մոլորակ

Մանկության մի հրաշալի մոլորակ է Աշտարակի ,,Հովիկ,,  մանկապարտեզը , որի առօրյան միշտ հագեցած է հեքիաթային միջոցառումներով , խաղ-պարապմունքներով ու զվարճություններով:

Այս տարի շուրջ 58 երեխաներ հրաժեշտ են տալիս իրենց մանկության գողտրիկ օրրանին և պատրաստվում են ուղևորվել դեպի գիտելիքների մոլորակ` դեպի դպրոց: Ավագ  ,,Ա,, և  ,,Բ,, խմբի երեխաները Հունիսի 26-ին  և հուլիսի 1-ին տեղի ունեցած հանդեսների ժամանակ  զարմացրեցին հյուրերին և ծնողներին իրենց գեղեցիկ երգ ու պարով, ասմունքով, բեմականացման մեջ իրենց կատարած դերերին համապատասխան ինտոնացիայով և կատարողականությամբ, բեմում իրենց պահելու կուլտուրայով: Ավարտական հանդեսին ներկա  էին Աշտարակի փոխքաղաքապետ Գ. Եղիազարյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ  հյուրեր ու ծնողներ:

Երեխաներին շնորհավորանքի խոսքեր ասացին մանկապարտեզի տնօրենը, դաստիարակչուհիներն ու ծնողները, ինչպես նաև փոխքաղաքապետը:

Ինչպես նշեցին նրանք, երեխաները լիարժեք պատրաստ են դպրոց գնալուն և յուրաքանչյուր դպրոց ուրախ կլինի և գրկաբաց կնդունի այդպիսի հրաշք մանուկներին:

Հովիկ՚ մանկապարտեզի ողջ կոլեկտիվը հուզմունքով բարի երթ է մաղթում իր սաներին ` ցանկանալով նրանց հաջողություներ դպրոցական ուսումնառության ողջ շրջանում:
Ա. Ժամակոչյան