Ազգային խոհանոցի, կենցաղի ու արվեստի փառատոն Արագածոտնի մարզում

Էրգրի համըՀոկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում <<Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա>> հասարակական կազմակերպությունը 3րդ տարին անընդմեջ իրականացրեց <<Էրգրի համի հիշողություն>> ազգային ավանդական ուտեստների փառատոնը:
Ծրագրի նպատակն էր` նպաստել ազգային ճաշատեսակների պահպանմանը, բնական, էկոլոգիապես մաքուր սննդի ` հատկապես բուսական,կաթնային հիմքով, օգտագործման կարևորության գաղափարի տարածմանը: Բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը ավանդական խոհանոցում մթերքների մշակման, պահպանման, համեմունքների համադրությունների, կերակրատեսակների պատրաստման, դրանց տոնածիսական նշանակության վերաբերյալ:
Նպաստել հայ ազգային ավանդական մշակույթի պահպանմանն ու տարածմանը ,այդ գործում ներառելով հատկապես երիտասարդ սերնդին: 

Փառատոնին մարզի 12 համայնքներ ներկայացրել էին հայ ավանդական ուտեստների,չրեղենի,քաղցրավենիքի,թեյերի,մրգերի,հյութերի տեսականի:Ներկայացված ուտեստները գնահատվեցին ըստ հետևյալ անվանակարգերի՝հարուստ տեսականի,ուտեստների լավագույն ձևավորում,ժողովրդական հմտությունների և գիտելիքների փոխանցում,ազգային ավանդական սիրված կերակուր,ստեղծագործական մոտեցում,ամենահամեղ կերակուր,կերակուրի պատրաստման վարպետաց դաս,հյուրընկալ մոտեցում,սեղանի ավանդական ձևավորում,ծիսական կերակրի արարողակարգ,լավագույն կենաց,լավաշի պատրաստման և նշանակության լավագույն մեկնաբանում:

Հայ ազգային ավանդական մշակույթի պահպանման տարածման և կենցաղում դրանց կիրառման նպատակով ներկայացվեցին
ազգային ավանդական խաղերի կարևորությունը և երեխաների շրջանակներում իրականացվեցին ազգային խաղերի անցկացում
<<Տերյան>>մշակութային կենտրոնի կողմից հայկական տարզների ցուցադրում և մեկնաբանում:
<<Տոնացույց>>ավանդական մշակութային կենտրոնը բեմականացրեց ազգային ծիսական արարողակարգեր,խաղեր:
Նոր Արթիկի միջնակարգ դպորցիՆերքին Սասնաշենի <<Անդոկ>>,Ներքին Բազմաբերդի <<Գորանի>>, Ոսկեվազի մշակույթի տների և Բյուրականի <<Տոնացույց >> համույթները հանդես եկան հայ ազգային ավանդական պարերով և երգերով:
<<Էրգրի համի հիշողություն>> ազգային ավանդական ուտեստների փառատոնը կայացավ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Էրգրի համի հիշողությունը  Տեսանյութը կարող եք դիտել Առաջին լրատվականի եթերում
                                                               Նարեկ Բոցինյան
Advertisements

Առաջընթացը գործում է

Շուրջ մեկ տարի է Արագածոտնի մարզում իր գործունեությունն է ծավալում ,,Առաջընթաց,, երիտասարդական հասարարկական կազմակերպությունը, որի առաքելությունն է նպաստել երիտասարդության ակտիվ մասնակցությանը համայնքի քաղաքացիական, հասարակական , սոցիալ- տնտեսական և կրթամշակութային ոլորտներում: Անցյալ տարի ,,Առաջընթաց,, հկ-ի ղեկավար Նարեկ Բոցինյանի նախաձեռնությամբ մեր մարզում կազմակերպվեց,,Զարթնիր լաո,, ազգագրական երգի պարի փառատոն, որն իրականացավ ՀՀ մշակույթի նախարարության և Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ: Փառատոնին մասնակցեցին մարզի 29 երիտասարդ կատարողներ և մոտ 10 պարային խմբեր: Continue reading