Մեր մասին

Աշտարակում լուրջ մամուլի ստեղծման գործը 1931 թ.ին ձեռնարկեց կոմկուսի Աշտարակի շրջկոմի առաջին քարտուղար Լևոն Վարդունին: Հանրապետության ղեկավար Աղասի Խանջյանի հետ խորհրդակցելով, որոշվեց շրջանի առաջին լրագիրը կոչել <<Այգեգործ կոլխոզնիկ>>: 1932 թվականին նշանակվեց թերթի առաջին խմբագիրը` շնորհալի լրագրող Արիս Կիրակոսյանը: երեք տարի անց այս լրագրողը մեղադրվեց նացիոնալիզմի մեջ, աքսորվեց ու գնդակահարվեց: 1962թ. շրջանների միավորման արդյունքում<<Այգեգործ կոլխոզնիկը>> վերանվանվեց <<Արագած>>: Թերթի խմբագիր նշանակվեց Կարլոս Նիկողոսյանը, որը մինչև դարավերջ մնաց նրա անփոփոխ խմբագիրը: Նրանից առաջ թերթը խմբագրել են Թորգոմ Մանուկյանը, Արշալույս Բաղդասարյանը, Գուրգեն Ղուկասյանը Հովհաննես Թովմասյանը, Վոլոդյա Վարդանյանը, Կարապետ կարապետյանը, Ավետիք Խաչատրյանը:

1971 և1981 թվականներին <<Աշտարակ>> թերթը արժանացել է այն ժամանակվա Հայաստանի ամենաբարձր պարգևներին: Թերթը իր պատմության ընթացքում արժանացել է ամենաբարձր գնահատականի, իսկ մեր շատ լրագրողներ շահել են հանրապետական մրցանակաբաշխություններում, դարձել մրցանակակիր: Թերթում տպագրված նյութերից առանձնապես արժանավոր էին Նորոյր Զորյանի, Ղուկաս Սիրունյանի, Արտավազդ և Պավել Նազարյանների ակնարկները, ֆելիետոնները, տնտեսական վերլուծական հոդվածները: 1992 թվականին<<Աշտարակ>> թերթի խմբագրության ուժերով առաջին անգամ համակարգչային շարվածք ձևավորումով և օվսեթ տպագրությամբ լույս տեսավ <<Կանթեղ>> մարզային թերթը: Սակայն <<Աշտարակը>> չլուծարվեց, այն սկսեց լույս տեսնել սկզբում որպես քաղաքային խորհրդի պաշտոնաթերթ, իսկ ՀՀ մամուլի մասին օրենքի պարտադրմամբ պաշտոնաթերթից հրաժարվելուց հետո` որպես անկախ լրատվամիջոց: Այժմ էլ <<Աշտարակը>> տպագրվում է, գլխավոր խմբագիրն է Արտավազդ Նազարյանը:

Advertisements

2 thoughts on “Մեր մասին

  1. Շատ ուրախ եմ, վերջապես սկսեցիք կենդանություն տալ կայքէջին, շնորհավորում եմ և յուսով եմ, որ այսքանով չի ավարտվի ձեր գործունեությունը: Մեր մամուլի ակումբը միշտ պատրաստ է էլ. թերթին աջակցել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s