Դպրոցը վերանորոգման կարիք ունի

 

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անունը կրող հիմնական դպրոցում սովորում է 560 երեխա: Դպրոցի շենքային պայմանները սուղ են, չնայած, որ այն աշխարհագրական հարմար դիրք ունի,գտնվում է ձորի գեղատեսիլ ափին, հեռու է բանուկ ճանապարհներից և ուն 4 հա տարածք: Հաջորդ տարիներին աշակերտների թիվը կհասնի մոտ 700-ի, սակայն դպրոցը ունի բազում խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Դասասենյակները չեն բավականացնում, չկա սպորտդահլիճ, հանդիսասրահ, ճաշարան: Միջոցառումներն անց են  կացվում դասասենյակներում և միջանցքներում: Կրթօջախի աշխատակազմը ուսումնական և դաստիարակչական աշխատանքները կազմակերպում է հարմարվելով ունեցած պայմաններին: Դպրոցում դասավանդում են բանիմաց և հմուտ մանկավարժներ:

Դասերից բացի այստեղ երեխաները հաճախում են շախմատի, սպորտի, պարի, երգի և ձեռարվեստի խմբակներ: Դպրոցի սաները մասնակցում են մարզային և հանրապետական միջոցառումների և մրցույթների, շախմատի և շաշկու առաջնությունների և ունենում բարձր արդյունքներ: Կազմակերպվում են ,,կենգուրու,, , ,,Մեղու՚և,, , ,,Արջուկ,,  մրցույթները:

1962 թվականին կալանավորների կողմից է կառուցվել դպրոցի շենքը , որտեղ տեղավորված դպրոցը  անվանվել է Ն. Սիսակյանի անվամբ, եղել է ֆիզմաթ. թեքումով դպրոց և հանրապետությունում համարվել լավագույներից մեկը: Հետագայում դպրոցը տեղափոխվել է ներկայիս Ն.Սիսակյանի Թիվ 5 դպրոցի շենք և հիմա այն մեր քաղաքի ավագ դպրոցն է:

1989 թվականին, դեռևս Խորհրդային իշխանության տարիներին, ֆիզիկայի ինստիտուտից մի խումբ ծնողներ դիմեցին Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ղեկավարությանը` Աշտարակում կրթահամալիրի մասնաճյուղ բացելու խնդրով: Շուտով նախկին Սիսակյանի անվան դպրոցի շենքում Աշոտ Բլեյանի և Աշոտ Նավասարդյանի օգնությամբ բացվեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Աշտարակի մասնաճյուղը, որը մտնում էր Երևանի կրթահամալիրի կազմի մեջ և ենթարկվում էր նախարարությանը: Այդ տարիներին վերանորոգման նման մի բան կազմակերպվեց, փոխվեցին պատուհաններն ու դռները, բայց միայն մի մասնաշենքում, որովհետև մյուս մասնաշենքում ժամանակավոր ապաստան էին տվել Բաքվից եկած փախստականներին:

Վերանորոգումից հետո բացվել են 4 դասարան` առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ: Դասերն անց էին կացվում Սեբաստացու կրթահամալիրի ծրագրով: Այսպես դպրոցը գործեց մինչև 1999 թիվը, որից հետո այն հանվեց կրթահամալիրի կազմից և դարձավ մարզային ենթակայության` վերանվանվելով Վ. Պետրոսյանի անունով: Այդ տարիներին դպրոց եկան մասնագետներ, որոնք գնահատեցին շենքի սեյսմակայունությունը և նոր պլաններ կազմեցին, սակայն, մինչ այժմ դեռ ոչինչ չի արվել:

Դպրոցի տնօրեն Գրիշա Գևորգյանն ասում է, որ բազմիցս դիմել է նախագահին, տարածքային, կրթության, քաղաքաշինության նախարարներին, բայց ոչ մի դրական պատասխան չի ստացել, ամեն անգամ հարցը հետաձգվել է,սակայն վերջին պատասխանը մի փոքր հուսադրող է, և տնօրենը սպասում է ,որ շուտով սայլը տեղից կշարժվի: Ասիական զարգացման բանկի միջոցներով խոստացել են վերանորոգել, կամ վերակառուցել դպրոցը:

Տնօրենից , ուսուցիչներից և աշակերտներից առավել, գեղեցիկ ու բարեկարգ դպրոց ունենալու ցանկություն ունեն ծնողները, որոնք ևս սպասում են հարցի լուծմանը, և հույս ունեն, որ առաջիկա տարում միջոցներ կգտնվեն դպրոցի շինարարության համար:

Լուսավոր մի բան, սակայն, կա: Գալիք ձմռանը դասերը կանցկացվեն տաք դասասենյակներում: Դպրոցն արդեն մի քանիտարի է,ինչ ջեռուցվում է` շնորհիվ Vivacel MTS  ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանի բարեգործության:

Մնում է հուսալ, որ առաջիկա տարում մեր հայրենակից անվանի գրողի անունը կրող դպրոցը կունենա  վայելուչ տեսք և հարմարություններ:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s