Նոր մարդ, նոր հանրություն

hrachՀոգեբան, հոգեթերապևտ Հրաչյա Ամիրյանը ծնվել և ապրում է Աշտարակում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Պատանեկան տարիքից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Մասնակցել է օլիմպիադաների և համամիութենական մրցույթների: Բուհն ավարտելուց հետո հետաքրքրություն է առաջանում նոր գիտության`  հոգեբանության մեջ խորանալու : Դեռևս համալսարանական տարիներին հաճախել է հոգեբանության դասընթացների: Հիմնական հոգեբանական կրթությունը ստացել է Մոսկվայի ԽՍՀՄԳԱ հոգեբանության և հոգեթերապիայի կենտրոնում: Հրատարակել է մոտ 20 գիտական հոդվածներ, և 20 հանրամատչելի գրքեր և ժողովածուներ: Դասավանդել է մի շարք բուհերում այդ թվում նաև ԵՊՀ-ում, զբաղվել է հոգեբանական կոնսուլտացիաներով և խմբային թրեյնինգներով:

-Խնդրում եմ պատմեք ձեր հեղիանակած գրքերի մասին:
– Հրատարակել եմ մոտ 20 գիրք, որոնցից` ,, Կոնսուլտատիվ հոգեբանության և հոգեթերապիայի հիմունքներ,, գրքույկը համարվում է հայերեն առաջին մասնագիտական ձեռնարկը և երկու անգամ վերահրատարակվել է : ,,Ապրելու արվեստը,,  10 հատորներից բաղկացած գրքաշարում զետեղված են տարբեր ժամանակներից և տարբեր մշակույթներից վերցված առակներ: Շեշտեմ,որ առակը ստիպում է մտածել ճշմարտության մասին, տանում է ինքնաբացահայտման և ինքնաճանաչման : Իվերջո բոլոր կրոնական ուսմունքները առակներով էին մատուցում իրենց խոսքն ու գաղափարները:

Երեք ժողովածու  լույս են տեսել դպրոցականների համար` ,,Աշխարհը քո սրտում,, ,  ,,Ինչ լույս ունի մարդը,, , ,,Կյանքի ծառը,,: Կատարել եմ նաև թարգմանություններ:
Եվ քանի որ ես ունեմ իմ ընթերցողը և Նրանցից լավ արձագանքներ եմ ստանում, դա էլ ինձ ավելի է ոգևորում և մղում կրկին աշխատելու:
Վերջերս լույս տեսավ իմ ,,Ինքնակերտման արվեստը,,  գիրքը, որը հանրամատչելի է, գիտա-գեղարվեստական շարադրանքով: Այն նախատեսված է ընթերցող լայն շրջանակի համար, ինքնազարգացման հոգեբանական ձեռնարկ է և կարող է տալ շատ հարցերի պատասխաններ, կան գիտելիքներ և հմտությունններ, որոնք ավելի պահանջված են առօրյա կյանքում: այնպիսի գիտելիքներ, որոնց մասին դպրոցում չեն ուսուցանում:

-Ձեր կարծիքով ի’նչն է, որ մեր դպրոցներում ուշադրությունից դուրս է մնում:
-Աշխարհի լուրջ հումանիտար մասնագետները համոզված են, որ հանրակրթության համակարգում ուսուցումը պետք է բաղկացած լինի 4 հավասար արժեք և կարևորություն ունեցող բաղադրիչներից` ,,բնություն,, ,  ,,ձեռակերտ աշխարհ,, ,,հասարակություն,, և ,,ես ինքս,,: Մեր երկրի ներկա կրթական և ուսումնական ծրագրերում գրեթե բացակայում են վերջին երկու բլոկները: Պետք է նշել, որ ներկայումս հասարակական կյանքը շատ արագ է առաջ ընթանում, իսկ կրթական համակարգը այս առումով շատ ծանրաշարժ է: Փաստորեն մեր երեխաներին դպրոցներում չեն սովորեցնում ինչպես պաշտպանել սեփական իրավունքներն ու շահերը, չեն սովորեցնում արդյունավետորեն կառավարել տարաբնույթ կոնֆլիկտները , իրենց խնդիրները լուծելու կարողություններ, ինչպիսի նպատակներ դնել և ինչպես հասնել դրանց իրականացմանը, ինչպես վերաբերել ուրիշներին , ինչպես շփվել, որ ավելի արդյունավետ լինի, ինչպես մեր` այնպես էլ ուրիշների համար: Այս գրքում կան միջոցներ և վարժություններ` օգտակար կարողությունները զարգացնելու և ինքնակատարելագործվելու համար: Գիրքը իր մեջ ներառում է հետևյալ բաժինները` Պոզիտիվ մտածողություն, գիտակցվածություն, հույզերի կառավարում, մտքերի կառավարում, կենտրոնանալու կարողություն, նպատակների իրականացում, ծուլություն, կամք հաստատակամություն, պրոբլեմներ լուծելու կարողություն, որոշումների կայացում, ոչ ասելու կարողություն և ինքնավստահություն:

Շատերը պոզիտիվ մտածողություն ասելով պատկերացնում են անհիմն լավատեսությունը, սակայն պոզիտիվ մտածողությունը ցանկացած` նույնիսկ ամնենատհաճ իրավիճակներում դրական կողմերը, հնարավորությունները տեսնելու և առավել կառուցողաբար գործելու կարողությունն է: Պոզիտիվ մտածողությունը առաջին հերթին պոզիտիվ ընկալումն է երևույթների մեջ ոչ միայն բացասական, այլև դրական կողմերը և հնարավորությունները տեսնել-ընկալելն է:
Բանական մարդը բավականին մեծ պոտենցիալ ունի, բայց օգտագործում է դրա շատ չնչին մասը: Իմ վերջին գիրքը ինչ որ չափով օգնում է զարգացնել մեր այս կամ այն ընդունակություններն ու կարողությունները:

-Իսկ որոնք են ժամանակակից հոգեբանության խնդիրները:
-Ժամանակակից հոգեբանությունը մշակել է տարբեր տեխնիկաներ` սեփական կարողությունները զարգացնելու, ավելի ներդաշնակ, արգասավոր և երջանիկ ապրելու համար : Բայց այդ մեթոդները պետք է սովորեցնել և օգտագործել առօրյա կյանքում: Պետք է սկսել մանուկ հասակից, հանրակրթությունից: Նախ պետք է մտածել թե ինչ տեսակի մարդ ենք մենք ուզում ստանալ հանրակրթության արդյունքում, ինչպիսի արժեհամակարգով, ինչպիսի գիտելիքներով և կարողություններով օժտված քաղաքացիներ ենք ուզում ունենալ: Մարդուն պետք է սովորեցնել ինչպես վերաբերել ինքն իրեն, չոտնահարվել և չոտնահարել ուրիշին, ինչպես պաշտպանել իր շահերը, առանց ուրիշի շահին վնասելու, պաշտպանել իր իրավունքները, բայց դա անել մաքուր ձևով, ինչպես լուծել կոնֆլիկտները, և եթե անխուսափելի են կորուստները, դրանք հասցնել նվազագույնի:
Հո•եբանությունը կյանքի մասին գիտություն է և պետք կիրառվի կյանքում: Այսպիսի գիտելիքները պետք է մասսայականացնել: Մեր պատկերացումները այս առումով շատ հին են և դեռ կրում են խորհրդային ժամանակների կնիքը : Առաջին հերթին պետք է փոխել մեր պատկերացումները, մտածելակերպը, այն ստերեոտիպը, որ քաղաքացին չի կարող մտածել և լուծել հասարակական խնդիրներ, դա իր փոխարեն անում է պետությունը: Մի օրինակ բերեմ, մեր քաղաքը աղբի կուտակման և մաքրության խնդիր ունի, բայց մենք կարծում ենք, որ դա կախված չէ մեզնից, դա պետք է լուծի տեղական իշխանությունը, սակայն ժողովրդավարական հասարակությունում, քաղաքացին ևս պետք է մասնակցություն ունենա նման խնդիրների լուծմանը: Պետք է փոխվի հասարակության միտակցությունը: Քաղաքացին ինքը պետք է նախաձեռնող լինի, պատրաստ լինի ցանկացած հարցով համագործակցել իշխանությունների հետ, մասնակցել ավագանու նիստերին, իշխանությունների դեմ պայմաններ դնել: Այս առումով հոգեբանությունը դեռևս անելիք ունի :
Մարդկային հոգեբանությունը դեռևս շատ հանելուկներ ունի, և հոգեբանները շարունակում են դրանք բացահայտել:
Իմ այս գրքերը ուսանելի են, և ես իհարկե շարունակելու եմ աշխատել, կան ուրիշ թեմաներ, որոնց դեռ պետք է անդրադառնամ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s