Աշտարակի եռակի հաղթանակ

Displaying 11947451_941925695846118_7211495514520884384_n.jpg

 

2014 թվականին Աշտարակի թիմը Հայկական Կարմիր Խաչի մրցույթում գրավեց 3-րդ հորիզոնականը: Թվում էր, ավելի լավ արդյունք դժվար թե հնարավոր լիներ: Բայց… 2015 թվականի սեպտեմբերի 5-ը որոշիչ եղավ Աշտարակի թիմի համար: ՀԵՀ Արագածոտնի մարզային կենտրոնի և Հայկական Կարմիր խաչի համագործակցության արդյունքում կայացած դասընթացների արդյունքում ձևավորված Աշտարակի թիմը սեպտեմբերի 5-ին Ծաղկաձորում մասնակցում էր Կարմիր խաչի մրցույթի հանրապետական փուլին: Մրցույթին մասնակցում էր 10 թիմ Երևանից և մարզերից: Հետաքրքիր և թեժ պայքարի արդյունքում մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Երևան 2 թիմը, 2-րդ տեղը կիսեցին Իջևանն ու Վանաձորը, իսկ 1-ին տեղում Աշտարակի թիմն էր: Մասնակիցների համար մրցութային տեղեր էին սահմանել նաև Շվեյցարիայի սամարացիների ֆեդերացիայի ներկայացուցիչները, ըստ որի՝ կրկին 3-րդ տեղում էր Երևան 2 թիմը, 2-րդը՝ Բերդը, իսկ առաջին պատվավոր տեղում լավագույնը կրկին Աշտարակի թիմն էր: Թիմում ընդգրկված էին Արթուր Թովմասյանը, Գոհար Մկրտչյանը, Օլգա Առաքելյանը և Մարինե Մխիթարյանը, իսկ ավագը ապագա ծրագրավորող Վրեժ Միքայելյանն էր: Թիմի ուղեկցող Արփինե Սարիբեկյանը նշեց, որ եթե թիմում չլիներ մասնակիցների համախմբվածությունն ու մարդկանց օգնելու մեծ պատրաստակամությունը, չէր լինի այս հաղթանակը: Մրցույթի մասնակից թիմերի մի մասն ուներ բազմաթիվ տարիների փորձ, բայց սա ևս չխանգարեց առաջին օգնության ընդամենը մեկ տարվա փորձ ունեցող երիտասարդներին: Թիմային աշխատանքն ու կազմակերպվածությունը տվեց իդեալական արդյունք: Հաղթող թիմի համար սահմանվել է մրցանակ. անգլերենի հմտությունները զարգացնելու դեպքում երիտասարդներին հնարավորություն կտրվի հաջորդ տարի ներկայացնել Հայաստանը Եվրոպայում:

Մարինե Մխիթարյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s