Առաջընթացը գործում է

Շուրջ մեկ տարի է Արագածոտնի մարզում իր գործունեությունն է ծավալում ,,Առաջընթաց,, երիտասարդական հասարարկական կազմակերպությունը, որի առաքելությունն է նպաստել երիտասարդության ակտիվ մասնակցությանը համայնքի քաղաքացիական, հասարակական , սոցիալ- տնտեսական և կրթամշակութային ոլորտներում: Անցյալ տարի ,,Առաջընթաց,, հկ-ի ղեկավար Նարեկ Բոցինյանի նախաձեռնությամբ մեր մարզում կազմակերպվեց,,Զարթնիր լաո,, ազգագրական երգի պարի փառատոն, որն իրականացավ ՀՀ մշակույթի նախարարության և Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ: Փառատոնին մասնակցեցին մարզի 29 երիտասարդ կատարողներ և մոտ 10 պարային խմբեր:

Այս կազմակերպությունը ձեռնարկել է նաև էկոլոգիական մի շարք ծրագրեր և դասընթացներ երիտասարդների համար: Գարնաից ԱշտԿԱ և ,,Առաջընթաց,, Հկ-ների կողմից կազմակերպվել և անցկացվում է ,,Անգլիական սրճարան,, անվանումով անգլիախոսների ակումբը: Ակումբում ժամանակ առ ժամանակ հանդիպում են երիտասարդ անգլիախոսները և քննարկում տարբեր թեմաներ, որոնք հիմնականում անց են կացվում ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր Դեբորա Հոլլի մասնակցությամբ: Այս հանդիպումները օգնում են բարելավել և պահպանել անգլերեն լեզվի խոսակցական հմտությունները: Իսկ ,,Անգլիական կինոթատրոնի,, օրերին մասնակիցները դիտում են թեմատիկ ֆիլմեր, հոլովակներ անգլերեն լեզվով, այնուհետև` ամփոփում :

Առաջընթաց կազմակերպությունն իրականացնում է նաև մի շարք անվճար դասընթացներ: Դեռևս շարունակվում են Իսպաներեն լեզվի և պրոֆեսիոնալ լուսանկարչության դասընթացները: Շուտով կսկսվեն նաև Իտալերենի դասընթացները: Բացի նշված գործերից, ՀԿ-ն երբեմն կազմակերպում է արշավներ` դեպի մարզի պատմական և մշակութային նշանակալի վայրեր: Առաջընթաց երիտասարդականի նախագահ Ն. Բոցինյանը հայտնեց, որ իրենց կազմակերպությունը ապագայում դեռ շատ անելիքներ ունի: Նախատեսվում է Հայ ազգային ավանդույթների և մշակույթի պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացում: Կիրականացվեն նաև Արագածոտնի մարզում քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանը նպաստող տարաբնույյթ ծրագրեր: Երիտասարդականի շուրջ համախմբված կամավորները լավատեսորեն են տրամադրված ապագայի հանդեպ և պատրաստակամ են մասնակցելու մարզում և քաղաքում հասարակական տարբեր միջոցառումների:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s