Տեղի ունեցավ ,,Միսս և Միստր Արագածոտն,, գեղեցկության փառատոնը

Displaying IMG_4751.JPG

Հունիսի 18-ին ,,Վալենսիա,, հյուրանոցային   համալիրում տեղի ունեցավ ,,Միսս և միստր Արագածոտն,, գեղեցկության և նրբագեղության   մրցույթ փառատոնը:

15 տարի առաջ, սկսվելով ,,Աշտարակի ձոր,,-ի  կռունկի բեմից, 5 տարի անց  փառատոնը շարունակվեց ջրաշխարհում , իսկ 2010 թվականից փառատոնն անց է կացվում այստեղ: Այս տարիների ընթացքում նախորդ տարիների մասնակիցները պահապանում են կապը միմյանց հետ և նույնիսկ  ամուսնական զույգ են կազմել ու արդեն զավակ ունեն:

-Ես արդեն 15 տարի է սիրով կազմակերպում եմ այս փառատոնը, այն իմ կյանքի մի մասնիկն է, և մեծ բավականություն եմ ստանում, որ կարողանում եմ ուրախություն պատճառել մարդկանց: Իրականություն եմ դարձնում շատ փոքրիկների մանկության երազանքը, դարձնում նրանց արքայազններ և արքայադուստրեր.- մրցույթի մասին ոգևորությամբ է պատմում փառատոնի կազմակերպիչ  Նունե Մովսիսյանը:- Իմ դուստրը տարիներ առաջ նույնպես մասնակցել է այս փառատոնին, և այն ուրախությունը, որ ես եմ զգացել, ցանկանում եմ, որ մյուրս ծնողներն էլ զգան:

,,Վալենսիա,, համալիրի փոքրիկ բեմի անկյուններում տեղադրված պաստառների վրա ներկայացված էր այդ 15 տարիներին տեղի ունեցած  գեղեցկության փառատոնների  մասին պատմող լուսանկարները:  Փառատոնին այս տարի մասնակցեցին 39 երեխա` երկու տարիքային խմբերով, 4-8 և 9-13: Բոլոր մասնակիցները ստացան մրցանակներ տարբեր անվանակարգերով: Այս մրցույթում հաղթողներ և պարտվողներ չեն լինում, քանզի բոլոր երեխաները գեղեցիկ են յուրովի: Հովանավորների կողմից նրանք ստացան ջրաշխարհի և ,,Մոսկվա,, կինոթատրոնի տոմսեր: Գուրմե-դուրմե քաղցրավենիքով լի նվերներ:  30 աղջիկներից 4-ն ստացան թագեր, իսկ 9-ը տղաներից 4-ը գավազաններ:

Այս փառատոնի միջոցով երեխաները դառնում են ավելի անկաշկանդ, հղկվում է նրանց վարվեցողությունը, նրանք դառնում են ավելի վստահ և գեղեցիկ: Փառատոնին մասնակցելու համար երեխաները գրանցվում են փետրվարին, ապա երեք ամիս նրանց հետ աշխատում են տարբեր մասնագետներ, նրանք սովորում են գեղեցիկ քայլել, պարել, նրանց տրվում են նաև հարցեր` ինտելեկտուալ կարողությունները գնահատելու համար, քանի որ գեղեցկությունը ոչ միայն արտաքին փայլն է, այլ նաև ներքին բովանդակությունը:

Կարևոր է նաև այն, որ ժյուրիի անդամները մեծ սիրով են մասնակցում միջոցառմանը: Այս տարի ժյուրիի կազմում էին ակադեմիկոս Գագիկ Կարապետյանը, Ֆրանսահայ բժիշկ Սամուել Բաղդասարյանը,  գրող, հրապարակախոս  Լևոն Բլբուլյանը, քանդակագործ և նկարիչ Լևոն Թոքմաջյանը, բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը, Վալենսիա համալիրի տնօրեն Աշխեն Մաթևոսյանն ու Հ-1 հեռուստաալիքի հաղորդավարուհի Զառա Կարապետյանը:  Փառատոնի մշտական աջակիցներն են Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ,,Մոսկվա,, կինոթատրոնի տնօրեն Մարտուն  Ադոյանը, <<Իքս>> գրուպ ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանը, պատգամավոր Վրեժ Մարկոսյանը և Գուրմե- դուրմեի ղեկավար Տիրան Բաղդադյանը: Երեխաները բեմ դուրս եկան  սկզբում  հեքիաթային հագուստներով, հետո տարազներով և ազատ ոճի զգեստներով: Ընդմիջումներին ելույթ ունեցան ,,Էրիվան,, պարային համույթի սաները, որի պարուսույց Աշոտ Գրիգորյանի կատարած աշխատանքը բարձր գնահատեց Ն. Մովսիսյանը:

 

 Displaying IMG_4758.JPG
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s