Փոքրիկ հայերի հանդեսը ,,Արևիկ,, մանկապարտեզում

Մայիսի 26 ին Աշտարակի Արևիկ մանկապարտեզում տեղի ունեցավ ավագ խմբի սաների հրաժեշտի հանդեսը: Դահլիճում հավաքվել էին ծնողներ, հյուրեր և մանկավարժներ: Նախադպրոցական տարիքի երեխաները` գեղեցիկ ու տոնական հագնված,  երգում, պարում ու արտասանում էին: Քանի որ հանդեսը կրում էր ,,փոքրիկ հայեր,, խորագիրը, երեխաները հիմնականում ներկայացան հայրենասիրական կատարումներով :  Նրանց ամեն խոսքին ու շարժումին հետևում էր իրենց սիրելի դաստիարակ Վարդիթեր Շահազիզյանը: Առաջին անգամ մանկապարտեզ հաճախելիս երեխաները զգացել էին դաստիարակի սերն ու նվիրվածությունը: Մանկապարտեզում  խաղերի օգնությամբ ու կոլեկտիվի աշխատանքի շնորհիվ,   շատ բան սովորած, արդեն  բավականին մեծացած, նրանք բռնելու են դպրոցի ճամփան: Դաստիարակչուհի ընկեր Վարդիթերը իր հրաժեշտի խոսքն ասաց երեխաներին , ցանկանալով նրանց հաջողություններ, պայծառ ապագա, խաղաղ երկինք ու կանաչ ճանապարհ: Երեխաներին շնորհավորեց նաև նախակրթարանի տնօրեն Զաբել Խոյեցյանը: Իսկ ծնողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին դաստիարակին, դաշնակահարուհի Ասյա Առաքելյանին և մանկապարտեզի մյուս աշխատակիցներին:  Փոքրիկ հայերին շնորհավորելու էին եկել նաև Աշտարակի Պ. Պռոշյանի անվան դպրոցի ուսուցիչներ` Հասմիկ Պարզյանն ու Գոհար Ավագյանը, նրանք իրենց դպրոցի կողմից մանկական գրքեր նվիրեցին երեխաներին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s