Պ. Պռոշյանի անվան դպրոցում տեղի ունեցավ այբբենարանի հանդես

11350427_488768301281208_1088926803855586709_n

Մայիսի 19 –ը տոն էր Աշտարակի Պ. Պռոշյանի անվան թիվ 3   դպրոցի առաջին դասարանի աշակերտների համար: Տոնական տրամադրություն էր իշխում դպրոցի դահլիճում, որը գեղեցիկ ձևավորված էր ու զարդարված մեսրոպյան տառերով:  Առաջին դասարանի աշակերտները   ներկայանալու էին մի միջոցառմամբ, որ նվիրված էր Հայոց տառերին և ընկերությանը:  Դպրոցի սաներն իրենց  ելույթներով, զրնգուն ձայնով, երգով ու պարով բավականություն պատճառեցին բոլորին: Ցուցադրեցին փոքրիկ ներկայացումներ` նվիրված ընկերությանը: Երաժշտության ուսուցչուհի Ա. Շահազաիզյանը ևս ջանք չէին խնայել, որպեսզի այբբենարանի հանդեսն անցներ ավելի ուրախ ու հաճելի: Հանդեսի վերջում երեխաներին շնորհավորեց իրենց սիրելի դասվարը` Նաիրա Շաբոյանը: Շնորհավորհանքի խոսքեր ասացին նաև Դպրոցի տնօրեն Ս. Շուխյանը և Արագածոտնի փոխմարզպետ  Ն. Մովսիսյանը` մաղթելով երեխաներին լինել առողջ, բախտավոր, սիրել և հարգել ընկերներին, լավ սովորել, շատ գիտելիքներ ամբարել: Ծնողները նույնպես իրենց գոհունակության և շնորհավորհանքի խոսքերը հայտնեցին  իրենց երեխաներին ջերմ տանիքի տակ պահող դպրոցի աշխատակազմին  և մոր նման հոգատար ու բարի ուսուցչուհուն:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s