Հանդիպում ամերիկահայ գրող Հովսեփ Նալբանդյանի հետ

 Այսօր  Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ Աշտարակում էր հյուրընկալվել  ամերիկահայ գրող և մտավորական Հովսեփ Նալբանդյանը :  Նրան ուղեկցում էին բանաստեղծ , նկարիչ Արևշատ Ավագյանը, և ,,Դար,, հրատարակչության ղեկավար Վարդան Բաղդասարյանը: Գրողի հետ հանդիպումը կայացավ Աշտարակի Պ. Պռոշյանի անվան դպրոցում: Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը ներկայացրեց Հովսեփ Նալբանդյանին , հաղորդեց տեղեկություններ նրա հրատարակած գրքերի մասին, և շնորհակալություն հայտնեց հանդիպման համար: Այնուհետև հեղինակը  պատմեց իր գրքերի , սփյուռքահայության, հայապահպանման խնդիրների մասին:   Նա մասնավորապես  անդրադաձավ սփյուռքում առկա խնդիրներին, ներկայացրեց սփյուռքահայության ուծացման վտանգի, հայոց լեզվի մոռացման, հայկական դպրոցների փրկության և պահպանման մասին իր մտահոգությունները: Իր գրքերում հեղինակն անդրադարձել է հայ գրքի, մշակույթի և լեզվի պահպանման գործին,   հայապահպանության, Հայաստանից դուրս ազգային գիտակցության նվազման և այլ խնդիրների: Հովսեփ Նալբանդյանը  հրատարակել է  ,,Լույս,, հանրագիտարանի  6 հատորներ, ,,Մեսրոպ Մաշտոց մեծասքանչը,, , ,,Հայ գիրքը Ամերիկայի մեջ,,  և մի շարք այլ գրքեր: Իր վերջին ,,Կյանքի շարունակվող շավիղներ,, գրքում,  զետողված են նրա մոտ 52 հոդվածներ, որոնք արտահայտում են հեղինակի մտորումները: Գրքում կա նաև պատմության լուրջ ուսումնասիրություն,  միջազգայնորեն ճանաչված,  նոբելյան մրցանակակիր  արաբ  գրողների  մասին պատմող  տեղեկություններ: Հ. Նալբանդյանն ասաց, որ իր հրատարակած գրքերից նա նվիրել է ազգային գրադարանաին և շատ դպրոցական և մարզային գրադարանների ևս, խոստացավ, որ կշարունակի նվիրել իր գրքերը նաև մյուս դպրոցներին: Նա  նշեց, որ երկրորդ անգամ է հյուրընկալվում Աշտարակում, առաջին անգամ նա այստեղ է եղել սուջուխի փառատոնին:  Հանդիպման ժամանակ ծավալված զրույցի ընթացքում  Հ. Նալբանդյանը պատասխանեց ներկաների հարցերին:  Մեր համաքաղաքացի, գրող և նկարիչ Արևշատ Ավագյանը  իր խոսքում մասնավորապես ասաց, որ Հ. Նալբանդյանը այս մոլորոկի վրա ապրող այն մարդկանցից է, որին սիրում և գնահատում է : Նա շնորհակալություն հայտնեց գրողին  հայրենանվեր գործունեության համար, հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը կհաղթահարի ցանկացած դժվարություն:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s