Անցկացվեց ,,Սպորտլանդիա 2015,,-ի մարզային փուլը

 Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության կողմից ՀՀ մարզերում և  Արցախում ամեն տարի անցկացվում է մանկապատանեկան սպորտլանդիա` մանկապարտեզների և դպրոցների սաների մասնակցությամբ: 2015  Սպորտլանդիայի մարզային փուլը տեղի ունեցավ մայիսի 14-ին Աշտարակի Պ. Պռոշյանի անվան հիմնական դպրոցի սպորտդահլիճում: Սպորտլանդիային մասնակում էին մարզի եզրափակիչ փուլ անցած  5 մանկապարտեզի և 4 դպրոցի թիմերը:  Մանկապարտեզների մրցմանը մասնակցում էին Աշտարակի ,,Հովիկ,, , ,,Մանուշակ,, , Թալինի թիվ 2 , Թալինի թիվ 3  և Ապարանի թիվ 1 մանկապարտեզների թիմերը: Երեխաների սպորտային ունակությունները գնահատում էր ժյուրին` Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ, կազմում ընդգրված էին   ՀՀ Սպորտի նախարաության աշխատակազմի մասսայական սպորտի բաժնի պետ Ս. Պռազյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Ս. Աբրահամյանը, Արագածոտնի մարզպետարանի  կրթության բաժնի մասնագետ Ս. Պետրոսյանը , Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն  Ս. Շուխյանը և Թալինի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանը:

Թիմերի ողջույնից հետո  միմյանց հետ մրցեցին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հաստատված ծրագրում տեղ գտած մրցաձևերով: Մանկապարտեզների մրցույթին 1-ին մրցանակ ստացավ Թալինի թիվ 3 մանկապարտեզի թիմը, 2-րդ մրցանակը շնորհվեց Աշտարակի ,,Հովիկ,, , իսկ 3-րդ մրցանակը Թալինի թիվ 1 նախակրթարանների թիմերին : Դպրոցականների համար նախատեսված փուլում հաղթող ճանաչվեց Աշտարակի Ն. Աշտարակեցու դպրոցի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրեց Աշտարակի Պ, Պռոշյանի անվան դպրոցի, իսկ  3-րդ տեղը` Թաթուլ գյուղի միջնակարգ դպրոցի թիմը: Հաղթող թիմերին  Արագածոտնի մարզպետարանի կողմից  հանձնվեցին գավաթներ և պատվոգրեր: Մասնակից թիմերը պատվոգրեր ստացան նաև սպորտի և երիտասարդության նախարարության կողմից: Առաջին տեղը գրաված թիմերը կմասնակցեն օլիմպիադայի հանրապետական փուլին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s