Աշտարակի երաժշտական դպրոցի սաները մրցանակներ են ստացել

Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի սաները հաճախ են մասնակցում հանրապետական  մի շարք  մրցույթների և ունենեում լուրջ հաջողություններ և այդ ամենը դպրոցի աշխատակազմի հոգատար ու հետևողական ջանքերի շնորհիվ: Դպրոցի տնօրեն Երանուհի Չալաբյանն է պատմում վերջին ամիսներին ստացած մրցանակների մասին:

 

-Արդեն 8-րդ անգամ Հայաստանում  անցկացվեց ,,Երգող Հայաստան,, մանկապատանեկան երգչախմբերի մրցույթ փառատոնը, որը կազմակերպվում է  ,, Հայաստանի փոքրիկ երգիչներ,, ասոցիացիայի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Աշտարակի Ա. Այվազյանի անվան երեժշտական դպրոցի  երգչախումբը այս տարի առաջին անգամ մասնակցեց այդ մրցույթին, որը տեղի ունեցավ 3 փուլով: Մեր երգչախումբը, որի խմբավարն է Սաթենիկ Նալբանդյանը ,  կազմավորվել է 2011 թվականից:  Մրցույթին երգչախումբը ներկայացավ 4 երգով ` երկուսը պարտադիր, որոնք նվիրված էին եղեռնի 100 ամյակին, և երկու երգ` ըստ ցանկության: Առաջին երկու փուլերն անցնելուց հետո, երգչախումբն ստացավ գալահամերգի  մասնակցության հրավեր: Մայիսի երեքին տեղի ունեցավ գալահամերգը Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքում և մեր 30 հոգանոց, 8-10 տարիքային Ա խմբի երգչախմբին շնորհվեց երկրորդ մրցանակը ` պատվոգիր, հուշանվեր  և խրախուսական մրցանակ գումարի տեսքով:

 

Ապրիլի 10-ից արդեն 7 –րդ անգամ անցկացվում է Գյումրի քաղաքի ,,Վերածնունդ,, մրցույթ փառատոնը, որտեղ մեր երաժշտական դպրոցը մասնակցել է 4 անվանակարգերում `ներկայացնելով 8 երեխա, դաշնամուրի, քանոնի, շվիի և ջութակի կատարումներով և ունեցել ենք առաջին մրցանակ, ոսկե մեդալ, որը տրվել է Աբրահամյան Գևորգին ` դասատու Ս. Երկնափեշյան (շվի) , 3-րդ մրցանակ ստացան Անուշ Մարգարյանը` դասատու` Ռ. Արզումանովա (ջութակ) և Մարինե Մկրտչյանը, դասատու` Ա. Ահարոնյան (քանոն):  Ստեղծագործության վիրտոուզ կատարման համար հատուկ դիպլոմներ շնորհվեցին Մարինե և  Ինեսա Մկրտչյաններին,  Մարիամ Զարգարյանին և դաշնակահար Հասմիկ Սիմոնյանին, դասատու` Գ. Ճանճապանյան: իսկ Մարինե և Ինեսա Մկրտչյանները  դասատու` Տ. Սիմոնյան ստացան շնորհակալագրեր կատարման համար: Մարինե Մկրտչյանը   հունիսի 17-ին մասնակցելու է նաև դաշնամուրային Առնո Բաբաջանյանի անվան երրորդ մրցույթ փառատոնին:

 

Մայիսի 4-ին Երաժշտական դպրոցում հյուրընկալվել էր ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան, կոմպոզիտոր Գեղունի Չթչյանը, որի պատվին կազմակերպված համերգին հնչեցին  իր ստեղծագործությունները: Հեղինակը հայտնեց իր հիացմունքը երեխաների կատարումներից և բարձր գնահատեց նրանց աշխատանքը:

Մայիսի 8-ին երաժշտական դպրոցի սաներ` Խաչատրյան Նարեկը, Մկրտչյան Մարինեն և Զարգարյան Մարիամը մասնակցեցին նաև մանկական ստեղծագործողների մրցույթին, որտեղ բոլորը ստացան շնորհակալագրեր, իսկ Նարեկ Խաչատրյանը նաև խրախուսանք:

Նման մրցանակները ոգևորում և  խանդավառում են մեր երեխաներին,  փորձ և  հաճելի զգացողություններ պարգևում: Մենք ևս շնորհավորում ենք մեր երաժշտական դպրոցի սաներին, ցանկանում նրանց նորանոր հաջողություններ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s