ԿՅԱՆՔ` ԱՊՐՎԱԾ ԿԱՐՈՏՆԵՐԻ ԱՓԻՆ

Եղեռնից հետո բազմաթիվ գաղթականներ լքեցին իրենց օջախներն ու գյուղերը և ապաստան գտան Արևելյան Հայաստանում կամ  այլ երկրներում: Արդեն հարյուր տարի է անցել, և շատ քչերն են մնացել ցեղասպանությունը վերպրողներից : Բայց դեռ ապրում են և ունեն մեզ փոխանցելու հիշողություններ  հիշողություններ:

Վերապրողներից մեկն էլ Ֆարխա Հակոբյանն է,  զուլումից փրկված  բեկորներից մեկը:  Ֆարխա տատիկը ծնվել է 1908 թվականին Թուրքիայի Դիարբեքիրի շրջանի Սինան  քաղաքում: Նրա Հայրը Գորգիսը եղել է ռեյս,  շրջանում հարգված մարդ: Ունեցել են շատ հողեր և մշակներ: Շատ բան արդեն չի հիշում Ֆարխա տատիկը, իմացածն էլ խառնում է իրար: Իր մանկությունից կցկտուր հիշողություններ են մնացել, սակայն ոգևորությամբ է պատմում: Ոչինչ որ նրա ասածներից շատ բան մնում է անորոշ: Փոքր հասակում կորցրել է մորը, թե ինչու է մայրը շուտ մահացել չգիտի, միայն մի բան է հիշում: Իրեն փող են տվել, որ գնա խանութից կոնֆետ առնի, սակայն խանութպանը  փողը չի վերցրել, բայց մի բուռ լիքը կոնֆետ է տվել նրան:

Ընտանիքում երկու քույր , երկու եղբայր են եղել: Ավագ քրոջը քրդերն են փախցրել: Այնուհետև  քրոջ դիմաց բերում են հորը ղալան ենտալիս որոշակի գումարի տեսքով, սակայն հայրը բարկանում է և փողը չի վերցնում:   Ֆարխա տատիկի հայրը տեղի քրդերի հետ խնդիրներ է ունեցել, իրենից հողեր են պահանջել, նույնիսկ ցանկացել են սպանել: Սակայն եղել են նաև բարի մարդիկ, որոնք պաշտպանել են նրանց:  Շատ հայերի կոտորածներից փրկել է  նաև ինքը` Գորգիսը, նա միշտ դժվար պահերին հավաքում էր հայերին և ապահով վայր տեղափոխում: Հիշում  է, որ հորեղբոր ընտանիքին տեղահանության ժամանակ, գետով անցնելիս բոլորին գետի մեջ կոտորում են: Այդ ժամանակ գետից, բազմաթիվ դիակների միջից մի քուրդ գտնում է հորեղբոր երեխային, տանում պահում է նրան:   Իսկ հորեղբոր աղջկան տանում են Դիարբեքիրի եկեղեցի: Այտեղ էին պատսպարվում  որբերը: Տարիներ անց հորեղբոր աղջիկն էլ ամուսնանում է մի մշեցու հետ և գնում Սիրիա: Հայրն իրեն էլ շատ վաղ հասակում է ամուսնացրել:  Մոտ 10-12 տարեկանում ամուսնացել է  Բաշկո գյուղից մի մարդու հետ, որի անուն ազգանունը Մանուկ Հակոբյան էր: Այն ժամանակ Երուսաղեմ ուխտի էին գնում և այդ ուխտավորները ստանում  էին << Մուղսի>> մականունը: Հակոբին էլ Մուղսի էին կանչում: Ամուսնանալուց հետո ամուսնու հետ որոշ ժամանակ ապրում են Սասունի Հազվե քաղաքում, զբաղվում հողագործությամբ և անասնապահությամբ: Երեք երեխա է ունենում Թուրքիայում, սակայն երեքն էլ մանուկ հասակում մահանում են:

Հազվեցի մի քանի հայ ընտանիքների հետ շարունակում են ապրել իրենց հին հայրենիքի արդեն օտարացած մարդկանց մեջ` ահի ու տագնապի մթնոլորտում: Երկրորդ համաշխարհայինի օրերին այդ տագնապը դառնում է իրական: Օրեցօր դժվարանում է  հայերի կյանքը  և  իրենք էլ, երկու տասնամյակ անց, իրենց մերձավորների  պես ստիպված բռնում են գաղթի ճանապարհը: Հաստատվում են Սիրիայի  Ղամշլի քաղաքում: Այնտեղ ծնվում են նրանց 5 դուստրերն ու որդին` Հակոբը:

1966 թվականին Սիրիայից վերադառնում են Խորհրդային Հայաստան  և հաստատվում Աշտարակի տարածաշրջանի Սասունիկ համայնքում:  Հիմա տատիկը ապրում է երկու դուստրերի` Զվարթի և Լուսվարդի հետ Սասունիկում:  Երեք դուստրերը` Մանուշակը, Շամիրամն ու Մարիամը ամուսնացած են, որդին էլ զավակներ ունի, սակայն երիտասարդ հասակում մահացել է: Ֆարխա տատիկը երբեմն նայում էր պատից կախված որդու նկարին մաստնացույց էր անում և ասում. << Հայրենիքից հեռու մահացավ, էս նկարն ուղարկեցին ինձ>>:

Ցավոք, այս կորուստն արդեն նոր ժամանակների արտագաղթի հետևանքն է: Ունի 13 թոռ և 8 ծոռ, որոնցից միայն մի թոռնիկն է Հայաստանում ապրում` Մարիամը, որն իր մոր` Մանուշակի հետ հաճախ է տատի մոտ գալիս ու խնամում նրան:- <<Փառք աստծո, շատ լավ աղջիկ է, աշխատում է գյուղի դպրոցում, աշխարհագրության ուսուցչուհի է>>:

Ֆարխա տատիկի մյուս դուստրն էլ Լուսվարդ Հակոբյանը աշխատում է Աշտարակի ոստիկանական բաժանմունքում:

107 ամյա տատիկը շարունակում է ապրել արտերկրում ապրող թոռների ու ծոռների կարոտով, շարունակում է հուսալ, որ  երկիրը կլավանա, ու իր ջահելները հեռուներից տուն կվերադառնանան, խաղաղ կյանքով կապրեն իրենց  հայրենիքում:

               ^1E61352131CC800206A74A579E5F99222AE40449ABBE1E974A^pimgpsh_thumbnail_win_distr

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s