Անշաբաթօրյակ Աշտարակ

– Վաղը համաքաղաքային շաբաթօրյակ է: Բոլորս մեկ մարդու նման մասնակցելու ենք այդ կարևոր միջոցառմանը…
Վաղու’ց մոռացված հայտարարություն է սա, որ արդեն մի քանի տարի է, Աշտարակում չի հնչում ու տարածվում: Խորհրդային իշխանության հետ միասին այն էլ է անցել պատմության գիրկը:
Հասկացանք, իշխանությունը` իշխանություն, բայց մեր սեփական խնդիրները դրանով չպակասեցին, չէ’: Մեր փողոցները, մեր այգիներն ու շենքերի շրջապատն իշխանության փոփոխվելով, ավելի մաքուր, քաղաքի կոմունալ տնտեսությունը ավելի հզոր ու կարող չդարձան: Բա մենք ինչու’ մոռացանք մեր քաղաքի մաքրության մասին հոգալ: Շատերը կհիշեն, որ ամեն առավոտ աշտարակցի տանտուրուհիները մաքրում ու կարգի էին բերում իրենց տների շրջակայքը: Հիմա դա էլ չես տեսնի: Թացը չորի հետ, լավը վատի հետ խառնվել է, ու չես ջոկում` ո’րն է ճիշտը…
-Շաբաթօրյակ չե’ք անի, ախր քաղաքը կեղտի ու ցելոֆանի մեջ կորած է,- հարցնում եմ քաղաքի մաքրության համար պատասխանատուներին:
-Դու Աշտարակից չե’ս,-զարմանում են նրանք: – Մի քանի տարի փորձեցինք: Մեր աշխատողները տների բակերն էին մաքրում, իսկ բնակիչներն իրենց պատուհաններից նայում ու ծիծաղում էին: Մեկը չեղավ, որ ներքև իջներ, օգներ, գոնե` խորհուրդ տար… Ծախսն էլ իր հերթին… Սրանից հետո էլ ի’նչ շաբաթօրյակ…
Ես պատասխան չունեմ սրան տալու: Կարծում եմ` ոչ մեկս էլ չունի…
Լավ, բա այսպես անպատասխան-անպատասխան էլ ամեն ինչ շարունակվելու է: Մեր բակերը, փողոցներն ու այգիները միշտ էլ ցելոֆանախե’ղդ են լինելու…
Հասկացանք, փող չկա` չկա, բայց մաքուր ապրելու ցանկությու’ն էլ չկա: Թե’ դա էլ Խորհրդային իշխանության հետ մեռավ…

                                                                                                                        Պ. Նազարյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s