ԱՆԳԵՏՆԱՆՑՈՒՄ ԱՇՏԱՐԱԿ

Էդ ո’վ ասեց, է’… Աշտարակը վաղուց անցում ունի: Այսինքն` հետիոտնների համար հատուկ ստորգետնյա ճանապարհ` մեքենաների վտանգավոր երթևեկությունից մարդկանց անվտանգությունն ապահովելու համար… Անցումը գտնվում է Աշտարակից Էջմիածին տանող մայրուղու վրա, Արայի նախկին խորհտնտեսության դիմաց:
Բայց մարդիկ, հետիոտնները, այդ անցումով չեն ցանկանում անցնել ու չեն ցանկանում: Խաչմերուկը հատում են ինչպես պատահի, որտեղ և երբ պատահի: Քանի որ այդ անցում կոչվածով անցումն ավելի վտանգավոր է, քան մեքենայի տակ ընկնելու վտանգը: Երկու դեպքում էլ կենդանի հազիվ պրծնես…
Թե մեր քաղաքում որտեղի’ց այդքան աղբ… Դատարկ, պատառոտված ստվարաթղթե տարաներից, պոլիէթիլենե շշերից և տոպրակներց մուտքն արդեն խեղդվում է: Ծխախոտների տուփերից և մնացորդների մասին էլ չենք խոսում: Դրանք վաղուց արդեն մեր քաղաքի անբաժանելի, բնութագրական մասն են: Եթե մուտքն է այդպես, բոլորի աչքի առաջ, ապա ներսն ինչ կլինի…
Չմտնեք, խնդրում եմ: Այ մարդ, մեր քաղաքում որտեղի’ց այդքան հասարակական զուգարանի կարոտ մարդ… Այ անցորդներ, դուք ձեր տանը, ներողություն, զուգարան չունե’ք… Հետո էլ ասում ենք, թե մեր քաղաքը մեր տունն է: Դուք ձեր տունն այդպես կպահեի’ք… Վաղը գարշահոտությունը տիրելու է շուրջը: ՈՒ’մ եք մեղադրելու դրա համար: Ման եկեք` գտեք…
Այստեղ մի հարցադրում էլ է պետք անել. Մեզ մոտ տեղական և պետական մարմիններին քննադատելը, հայհոյելն ու մերժելը սովորություն է դարձել: Ցանկացած մարդ քաղաքագետ է և քննադատում է աջ ու ահյակ:
Հասկանալի է, քննադատելու, դժգոհ լինելու տեղը կա: Սակայն մենք ինքներս ինչպե’ս ենք վերաբերում մեր ունեցածին, մեր տանը, մեր փողոցին…
Մեր տունը մաքուր պահելու հոգսն ու պարտքը մեր ուսերին է դրված: Իսկ եթե անտարբեր ենք ու անփույթ, դրանում մեզնից բացի ոչ ոք մեղավոր չէ: Սա մենք բոլորս էլ հասկանում ենք: Բայց, ոմանք ենթադրում են, թե դա ասված է միայն ուրիշների համար, իսկ իրենք պարտք չունենք տալու այս քաղաքին ու մարդկանց:
Այդ նույն մարդիկ առիթով կամ անառիթ, հավատում եմ, որ ամենուր հպարտանում են. երբ մենք թատրոն ունեինք, ուրիշները դեռ ծառերի վրա էին… Իսկ մեզնից ոմանք դեռ ծառերից չեն իջել: Ավելի ճիշտ` իջել են ու հանգրվանել մեր քաղաքի միակ անցումի մոտերքում… Եվ մեղադրում են քաղաքին ու իշխանությանը. Տեսեք, չեն մաքրում…
Ախր, մաքրել են ու էլի մաքրելու են: Բայց դրանից մի քանի օր հետո նույն վիճակն է այդ վայ անցումում: Մի անգամ ևս մաքրելուց հետո նույնը կլինի: Ես դա հաստատ գիտեմ… Հետո`… Մինչև ե’րբ…
Նայենք մեզ, հետո ուրիշի աչքը մտցնենք իր թերություներն ու սխալները: Ամոթ է…
Իսկ որպեսզի մեզ չասեն` ամոթ, ես քաղաքապետարանին առաջարկում եմ փակել այդ անցումը: Հետո, երբ անհրաժեշտ կլինի` բացեք…Հիմա այն ոչ մեկին պետք չէ. ոչ Աշտարակին ոչ էլ աշտարակցիներին…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s