Անտերունչ շենքեր, անջինջ խարաններ

 Սեփականությունը լավ բան է: Եթե ունես, կարող ես հանգիստ վայելել ու քեզ լավ զգալ: Բայց դա էլի իրենն է ուզում. խնամել, նորոգել, տեր կանգնել… Ինչպես բոլորս ենք խնամում մեր տները:
Բայց, պարզվում է, ոմանք չեն էլ ցանկանում տեր կանգնել իրենց ունեցվածքին… Մեր քաղաքում դա ապացուցող փաստեր` ինչքան ուզեք…
Շրջեք Աշտարակի փողոցներով, անցեք երբեմնի շքեղ շենքերի, կառույցների, գործող արտադրամասերի կողքով: Լացդ կգա…
.. Նախկին տպարանի շենքը բոլորս էլ լավ գիտենք` Կարմրավոր եկեղեցու հարևանությամբ: Կարմրավորը կանգուն է 1000 տարուց էլ ավելի, իսկ երեկվա տպարանն այսօր անտեր քանդվում է… Ջարդված ապակիներ, տեղահան եղած դռներ ու լուսամուտներ, քարերն արդեն իրենց-իրենց, առանց որևէ մեկից օգնություն ստանալու` հոգնել ու թափվում են: Շենքն անտերությունից մեռնում է…
Նախկին շուկայում վաղուց արդեն չեն լսվում. ,, պանիր, կանաչի ծախե’մ,, կանչերն ու կոչերը: Շուկան քարշ է տալիս իր կյանքի վերջին օրերը, վեր է ածվել աղբանոցի` պատմական արժեքավոր հուշարձանների հարևանությամբ…
Նախկին ավտոկայանի գոյությունն արդեն իսկ անհասկանալի է: Քաղաքի մուտքի մոտ, աշխույժ երթևեկության խաչմերուկում, հսկայական տարածքով: Մեռած է, ու թվում է` այլևս չի վերակենդանանա: Մնում է անտերուչ ու խեղճ…<<ՙՔասախ>> ռեստորանում մեր քաղաքից շատերն են ժամանակին կերել ու խմել: Տեղը հարմար, գրավիչ ու գեղեցիկ… Հիմա դրա կողքով անցնելիս` լացդ գալիս է, ուր մնաց` թե ուզենաս մի բան ուտել…
Կողքին Առևտրի ժամանակին պատկառելի կենտրոնն է ու նրա հարակից շանքերը: Կեսը` կիսակառույց, շրջապատը` աղբով լեցուն: Ով չի հոգնում` իր պետքերն այնտեղ հոգում…
Հարգելի համաքաղաքացիներ, մենք հարգում ենք ձեզ, սեփականություն ունենալու ձեր իրավունքը: Բայց տեր կանգնեք, ախր դրանք մեղք են… Ափսոս են նաև ձեր փողերը: Գնեցիք, տեր դարձաք ու հանգիստ դիտում եք, թե ձեր ունեցվածքն ինչպես է փչանում… Մի բան էլ հուշեմ. քանի դեռ լրիվ չեն քանդվել` դրանք դեռ արժեք ունեն: Քանդվեցին` հաշվեք, որ ձեր փողերն անհետ կորան…
Դրանց հետ միասին կորչում է քաղաքի հարստությունը: Քանի որ ձեր ունեցվածքը նաև քաղաքինն է: Ու ես, որպես քաղաքացի, ինձ վատ եմ զգում…
Գուցե մի օր մի տեղ կհավաքվե’ք, կտաք-կառնեք ու մի բան կորոշեք: Աշտարակն այնքա’ն կարիք ունի լավ կառույցների, նոր արտադրամասերի, նոր աշխատատեղերի… Մենք և դուք աշխատանքի, ֆինանսի այնքա’ն կարիք ունենք… Իսկ մեր ունեցածին տեր էլ չենք կանգնում…

Պ. Նազարյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s