Մեծ եղեռնի 100 ամյակին նվիրված համաժողով` Աշտարակի ավագ դպրոցում

???????????????????????????????

 

 

 

 

 

 

 

 

Մեծ եղեռնի 100 ամյակին ընդառաջ տեղի ունեցող միջոցառումների շարքին ավելացավ ևս մեկը: Ապրիլի 7 –ին Աշտարակի ավագ դպրոցում զեկուցումների համաժողով  էր: Այն նախաձեռնել և կազմակերպել էին Աշտարակի, Ապարանի, Թալինի ավագ դպրոցների տնօրեններ` Մ, Սուքիասյանը, Ն. Բարսեղյանը,  Հ. Դիլանյանը և  դպրոցների պատմության ուսուցիչները: Յուրաքանչյուր դպրոցից մի քանի աշակերտներ` հիմնականում հումանիտար հոսքից ( և մի պատանի` Ապարանի ֆիզիկամաթեմատիական հոսքից ) ընտրել էին  թեմաներ և մի քանի ամսվա ընթացքում պատրաստել էին զեկուցումեներ: Մասնակից երեխաները ջանասիրաբար պատրաստվել էին, օգտվելով իրենց  հանձնարարված աղբյուրներից: Ահա այդ զեկուցումների թեմաներից մի քանիսի վերնագրերը` <<Հայոց մեծ եղեռնը>>, <<Մեծ Բրիտանիան և հայկական հարցը>> , <<Գերմանիան և հայկական հարցը>>,  <<Ռուսաստանը և հայկական հարցը>>, <<Ցեղասպանության նախապատմությունը>>, <<Ցեղասպանության պատճառներն ու հետևանքները, պատմական դասերը>>, <<Մշակութային ցեղասպանությունը Թուրքիայում և Ադրբեջանում>>,  <<Ֆ. Նանսենը և Հայաստանը>>, <<Սասունի ինքնապաշտպանությունը>>, <<Վանի ինքնապաշտպանությունը>>  և այլն: Համաժողովին  ներկա էին մարզի երեք ավագ դպրոցների տնօրենները, ուսուցիչներ , աշակերտներ և հյուրեր: Իսկ աշակերտների զեկուցումները լսում էին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտից  Ծովինար Յոլչյանը,  պատմության ֆակուլտետի ցեղասպանագիտության ամբիոնից  պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Գևորգյանը: Զեկուցման ընթացքում երեխաներին հարցեր էին տրվում, որոնց ոգևորությամբ պատասխանում էին և կարծիքներ հայտնում:  Պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Գևորգյանը բարձր գնահատեց երեխաների աշխատանքը: Նա ասաց – <<զեկուցումները   ուղարկվել էին մեզ և մենք  նախապես ծանոթացել էինք դրանց բովանդակությանը: Նշեմ որ բավականին բարձր մակարդակով էին գրված>>: Նա  ավելացրեց, որ այս միջոցառումն արդարացված է ոչ միայն այն պատճառով, որ նշում ենք ցեղասպանության տարելիցը, այլ նաև այն պատճառով , որ տարբեր դպրոցների երեխաներ կշփվեն, կծանոթանան, կլսեն միմյանց և հետագայում, երբ կդառնան բուհերի ուսանողներ նմանատիպ զեկուցումներ պատրաստելու փորձ կունենան:

Երեխաներին  ողջույնի և շնորհավորանքի խոսքեր հայտնեցին նաև Աշտարակի ավագ դպրոցի տնօրեն`Մ . Սուքիասյանն ու պատմության ուսուցիչ Ֆ. Հովհաննիսյանը, որոնք մասնավորոպես կարևորեցին լավ կրթության նշանակությունը մեր անկախ պետության զարգացման գործում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s