Հետագա համագործակցության ակնկալիքով

Աշտարակի քաղաքապետարանը բնակավայրի հիմնախնդիրները լուծելու նպատակով անցած երկու տարում ակտիվ համագործակցություն է իրականացնում հանրապետությունում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների հետ:
ՄԱԿ-ի փախստականների հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ ՙՃանաչենք մեր բնօրրանը՚, ծրագրի և Հայկական ՙԿարմիր խաչ՚ ընկերությունների հետ համագործակցությամբ և համաֆինասավորմամբ հիմնականում ավարտվել են քաղաքի փողոցների ցուցատախտակների տեղադրման և շենքերի համարակալման աշխատանքները: Տասներկու հուշարձանների մոտ տեղադրվել են բացատրական տախտակներ, որոնցում տեղեկություններ են տրված այդ կոթողների մասին:
Քաղաքի հրապարակներում և տեսանելի վայրերում տեղադրվել են Աշտարակի մասին 5 տեղեկատվական ցուցատախտակներ, որոնցում տրված է քաղաքի հատակագիծը, փողոցների և անվանումները: Այժմ մեր քաղաքի  յուրաքանչյուր  հյուր կարող է առանց դժվարության, դիտելով դրանք, հեշտությամբ գտնել իրեն հարկավոր փողոցն ու տունը:
Ներկայումս այդ կազմակերպությունների հետ աշխատանքները շարունակվում են:
Արված աշխատանքները գնահատելու և համագործակցության նոր ուղիներ նախանշելու նպատակով օրերս քաղաքապետարան էին այցելել ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և ՙԿարմիր խաչ՚ կազմակերպության ներկայացուցիչները:
Հանդիպմանը ներկա էին քաղաքի բնակիչներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ադրբեջանից և Սիրիայից Հայաստան ներգաղթած և Աշտարակում մըշտական բնակություն հաստատած անձինք:
Հանդիպման թեման հենց հասարակությունում փախստականների ինտեգրման հիմնախնդիրներն էին:
Հյուրերը նախ շնորհակալություն հայտնեցին Աշտարակի քաղաքապետարանին` իրենց հետ սերտ համագործակցության առթիվ:  ՄԱԿ-ի փախստականների ծրագրի ներկայացուցիչ, մեր համաքաղաքացի Նվեր Սարգսյանը նշեց, որ այս համագործակցությունը լավ օրինակ է հանրապետության մյուս բնակավայրերի համար:
Գրասենյակի աշխատակից Մարիամ Ներսիսյանը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք առաջիկայում կիրականանան հանրապետությունում` ներգաղթյալների խնդիրները կարգավորելու նպատակով: Հանրապետության համայնքներում իրականացվելու է ՙՀամակերպում՚ անվանումը կրող ծրագիրը: Այդ շարքում առաջինը Աշտարակն է:
Նա նշեց, որ Աշտարակը տուրիզմի կենտրոն դարձնելու քաղաքապետարանի նախաձեռնությունն արժանացել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հավանությանը և իրենք  պատրաստվում են քաղաքապետարանի հետ համատեղ Աշտարակում իրականացնել այդ ծրագիրը: Դրա համար քաղաքն ունի բոլոր հնարավորությունները:
Ի հավելումն ՄԱԿ-ի ներկայացուցչի հաղորդման,  <<Կազա>>շվեյցարական հիմնադրամի ներկայացուցիչ Մարինե Թունյանը հաղորդեց, որ իրենց կազմակերպությունն իրականացնում է զբ-սավարների (գիդերի) վերապատրաստման դասընթացներ: Գործում է նաև հեռավար ուսուցման դասընթաց, որը հնարավորություն է տալիս համակարգչի միջոցով ստանալ բոլոր անհրաժեշտ գիտելիքները: Դասընթացներին  կարող են մասնացել բոլոր ցանկացողները: Նախընտրելի է, սակայն, որ նրանք տիրապետեն առնվազն մեկ օտար լեզվի: Նա նշեց, որ այդ ծրագրերը հաջողությամբ իրականացվել են Գորիսում, Իջևանում և Դիլիջանում, որտեղ ընտանեկան տուրիզմի զարգացման ուղղությամբ որոշակի դրական առաջընթաց կա:
Հանդիպման ընթացքում եղան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանեցին  հյուրերը: Որոշ հարցեր լուրջ քննարկման կարիք ունեն, և դրանք կներկայացվեն կենտրոնական գրսենյակներին: Այդ մասին մեր համքաղաքացիները նախօրոք կտեղեկացվեն:
Վերջում  հյուրերը ներկաներին կոչ արեցին համատեղ հետագա քննարկումների: Նրանք հավաստիացր բարձրացված ոչ մի հարց անպատասխան չի մնա:
    Պ. Նազարյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s