Ներդրվում է Ներառական ուսուցումը

2001 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում ընդլայնվում է ներառական կրթություն իրականացնող հանրակարթական դպրոցների թիվը‘ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով:  Հաշմանդամություն ունեցող մարդը հասարակության մեջ պետք է իրեն զգա որպես լիիրավ անդամ և մասնակցություն ունենա հենց իր խնդիրների լուծմանը:
Ներառական կրթության ծրագիրը հանրակրթական գործ-ընթաց է և ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար , ապահովում է հավասար վերաբերմունք: Այս ծրագիրը ձգտում է հասնել ուսուցման ճկուն մոտեցման‘ բավարարելու  մարդկանց կրթական պահանջները, և յուրաքանչյուր երեխայի համար պատրաստվում է անհատական ուսուցման պլան:
Այսօր մեր հասարակությունը խնդիրներով ծնված երեխաներին արդեն այլ կերպ է վերաբերվում: Այն կարծրատիպը, որ հատուկ խնդիրներով ծնված երեխաներին պետք է մեկուսացնել  մարդկանցից, աստիճանաբար նահանջում է: Մասնագետները համոզված են, որ կրտսեր տարիքից երեխան, եթե իր կողքին տեսնում է հաշմանդամ երեխայի, նրա վերաբերմունքը շատ սովորական է լինում: Հիմնական խնդիրը մեծահասակների մեջ է, քանի որ նրանք ունեն  արդեն ձևավորված վերաբերմունք և պատկերացումներ:  Եվ այստեղ շատ կարևոր է տեղեկատվության դերը, որպեսզի ապահովվի հավասար վերաբերմունք բոլոր երեխաների հանդեպ:
Աշտարակում Պ. Պռոշյանի անվան հիմնական և Ն. Սիսակյանի անվան ավագ դպրոցներում արդեն իրականացվում է  ներառական կրթություն:  Սակայն դեռ պետք է ստեղծվեն հատուկ պայմաններ և կառուցվեն թեքահարթակներ: Իսկ առայժմ նրանցից մի քնիսի  ուսուցումը կատարվում է տնային պայմաններում: Այսպիսի երեխաների հետ աշխատող և դասավանդող ուսուցիչներն արդեն վերապատրաստվել են: Ն. Սիսակյանի անվան դպրոցում սովորող 5 հատուկ կարիքավոր երեխաներից երեքն  ունեն հենաշարժողական խնդիրներ: Այդ երեխաներն ու իրենց ծնողները շատ ոգևորված են նախ այն պատճառով, որ երեխաները կրթություն են ստանալու իրենց համայնքում և  մեկուսացված չեն լինի  հասարակությունից: Իրենց համար ճանապարհ կբացվի դեպի լիարժեք կյանք: Շատ ծնողներ խուսափում են իրենց երեխաներին հատուկ դպրոց տանել, բայց շատ լավ են ընդունում, երբ իրենց երեխան էլ մյուսների նման պետք է հաճախի հանրակրթական դպրոց:  ՆԿ իրականացման արդյունքում շահում են` երեխան, ծնողը, պետությունը, հասարակությունը:
Վերջերս Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան և PH international  կազմակերպության միջոցներով  հանրապետության 50 դպրոցներում, որոնցից մեկն էլ Աշտարակի թիվ 5 դպրոցն է, անցկացվեց  ՙՀրաշքով լի կյանք՚  ծրագիրը: Ծրագրին մասնակցում էին դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները: Նրանց բաժանվել էր մի գիրք‘ ՙՀրաշք՚ վերնագրով, և աշակերտները պետք է ընթերցեին այն:  Ն. Սիսակյանի դպրոցի հատուկ մանկավարժ Նարե Վարդանյանը պատմում է, որ գիրքը մի երեխայի մասին է, նա ունի դիմածնոտոյին խանգարուներ: Դպրոցում անցելով բազմաթիվ փորձությունների միջով`  ի վերջո նա հաղթահարում է բոլոր դժվարությունները: Այս ծրագիրը ամրապնդում է ներառական ծրագրի գաղափարը երեխաների գիտակցության մեջ: Գրքի ընթերցումից հետո անցկացվեց տասը քննարկում, այնուհետև երեխաները պետք է նամակներ գրեին գրքի հերոսին:  Նամակներն ուղարկվեցին ԱՄՆ դեսպանատուն և մեր դըպրոցից շահեց մի տաղա‘ Հովհաննես Թումանյան անունով, և շուտով պետք է մեկնի Աղվերան‘ մասնակցելու երկօրյա սեմինար համաժողովի:
Իսկ մյուս երեխաները, ովքեր մասնակցեցին ՙՀրաշք՚  գրքի ընթերցմանն ու քննարկումներին, ըմբռնեցին, որ պետք է լինել  բարի ու հանդուրժող:  ՙՀրաշք՚  գիրքը նվիրեցին դպրոցական գրադարանին, որպեսզի մյուս աշակերտներն էլ հնարավորություն ունենան այն ուսումնասիրել: Դպրոցի աշակերտներն արդեն պատրաստ են նոր ուսումնական տարում իրենց նստարանը կիսել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s