Հայաստանը խաղաղության խաչմերուկում փառատոնը և բերքի տոն Աշտարակում

10650050_359704940855538_1166536414172980984_nԱշտարակի Պերճ Պռոշյանի տուն թանգարանը սեպտեմբերի 12-ին, իր հյուրընկալ դռներն էր բացել <<Հայաստանը խաղաղության խաչմերուկում>> 3-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնի մասնակիցների առջև: Միջոցառումը մեկնարկել  էր դեռ երեկ` Բյուրականում , որը նախաձեռնել էր <<Տոնացույց>> տոների և ավանդույթների վերածնունդ հասարակական կազմակերպությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:  Սակայն այսօր այն բազմաթիվ հյուրեր էր հավաքել Աշտարակում: Մեծ գրողի տուն թանգարանի բակում Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի սաները`  ուսուցիչների և ծնողների օգնությամբ, պատրաստել էին հայկական կենցաղն ու ավանդույթներ ներկայացնող սեղաններ և տաղավարներ: Յուրաքանչյուր դասարան ներկայացնում էր մի ավանդույթ: Երեխաները ցուցադրում էին ինչպես է թխվում լավաշը. մի անկյունում տարազ հագած աղջիկներ խնոցի էին հարում: Ներկայացվում էր խաղողի ճմռելու կարգը: Մի տեղ հարիսա էին եփում ,մի այլ տեղ սուջուխ թաթախում և ալանի լցնում: Իսկ սեղանները զարդարված էին հայկական ավանդական կերակուրներով, մրգերով, չրեղենով, մեղրով, մուրաբաներով: «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը  յուրաքանչյուր ժողովրդական ավանդույթ կապում էր ազգային երգ ու պարի հետ, որ ներկայացնում էին մասնակից ազգագրական երգ ու պարի խմբերը`<<Տարոնցիներ>>, <<Մասունք>>,<<Սասուն>>, <<Հայոց հարց>>, ինչպես նաև ազգագրական խմբեր`Աշնակից և Բյուրականից: Դպրոցի աշակերտները ևս մասնակցում էին պարերին, միանում պարաշրջանին, սովորում շարժումներ, ծանոթանում ծեսերին և սովորույթներին: Միջոցառմանը ելույթ ունեցան նաև  երկու ֆոլկլորային խումբ Լեհաստանից` <<Վիելկոպոլանի>>և <<Սզամոտուլի>>: Նրանք իրենց գեղեցիկ տարազներով, երգով, պարով և նվագարաններով գեղեցիկ տրամարդություն պարգևեցին ներկաներին

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s