Հրաժեշտի վալս

Վերջին վալսը, վերջին պահին թիթեռի մես մարեց,

Ծաղիկները ստվերների շղարշ հագան նրբին,

Լապտերները նվաղեցին և դահլիճը լռեց,

Այդ հուշերն են լուսավորում սրահները մթին:

 

Գարնան աստղեր, գարնան աստղեր, որքան պայծառ եք դուք,

Կաթիլներ եք անձրևների, աղջիկների արցունք:

 

Կապույտ օրեր, այդ ե”րբ անցաք աննկատ ու անտես,

Ե”րբ ծնվեցին թաքուն դողեր աղջիկների սրտում.

Ուսուցչուհու ձայնը ե”րբ էր տխուր եղել այդպեսս,

Հրաժեշտի ի”նչ բառեր էր դժվարությամբ գտնում:

 

Գարնան աստղեր, գարնան աստղեր, որքան պայծառ եք դուք,

Կաթիլներ եք անձրևների, աղջիկների արցունք:

 

Մետաքսաթել ժապավենի ճերմակ թիթեռնիկներ,

Աղջիկների հյուսքերը զույգ Ու”ր թողեցիք թռաք,

Երամներով ու աներամ կարոտներ ու սերեր,

Տղաների երկինքն ի վեր այդ ե”րբ թևեր առաք:

 

Գարնան աստղեր, գարնան աստղեր, որքան պայծառ եք դուք,

Կաթիլներ եք անձրևների, աղջիկների արցունք:

 

Վերջին վալսը, վերջին վալսը ջահերի տակ սաթե

Շրջազգեստի քղանցքի պես պտտվեց ու մարեց.

Ուսուցչուհին այնպես ժպտաց, այնպես լռեց, որ թվաց թե

Հրաժեշտի կապույտ ուրուն թևը թափահարեց:

 

Գարնան աստղեր, գարնան աստղեր, որքան պայծառ եք դուք,

Կաթիլներ եք անձրևների, աղջիկների արցունք:

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s