ՀՆՉԵՑ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ

Այսօր, ինչպես հանրապետության բոլոր, այնպես էլ Աշտարակ համայնքի 8 դպրոցներում հնչում է ավարտական <<Վերջին զանգ>>-ը: Շրջանավարտները հրաժեշտ են տալիս իրենց կյանքի առաջին` մանկական ու պատանեկան փուլին և մտնում որպես անհատ, որպես քաղաքացի կազմավորվելու, ինքնուրույն <<քայլելու>>, ինքնահաստատվելու կարևորագույն փուլ:Աշտարակում իրենց վերջին դասն են անցկացնում ավագ դպրոցի` 153, և հանրակրթական դպրոցների մոտ 300 շրջանավարտներ:

Այս տարի Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանն այցելեց Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոց, իսկ դպրոցների կառավարման խորհրդի քաղաքապետարանի ներկայացուցիչները` իրենց ամրացված դպրոցներ:

Արմեն Անտոնյանն իր շնորհավորական ուղերձն է հղել 2013-2014թ. ուսումնական տարվա բոլոր շրջանավարտներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին:

Ուղերձում մասնավորապես նշված էր. <<Սիրելի´ շրջանավարտներ…Ավարտվեց հերթական ուսումնական տարին, որն այս անգամ Ձեզ համար խորհրդանշական է: Դուք արդեն հրաժեշտ եք տալիս դպրոցին, որի միջոցով ուսումնառվեցիք և անցնում եք կյանքի նոր, առավել պատասխանատու փուլ` մասնագիտացման և կայացման ժամանակաշրջան… Ձեր առջեւ բացվում են լայն ճանապարհներ,  որոնցով դուք պիտի ընթանաք ի կատարում Ձեր իղձերի ու երազանքների…>>:

Մի քանի դպրոցների լուսանկարները տեղադրված են քաղաքապետարանի այլ կայքերում` հետևյալ հղումով`

https://www.facebook.com/ashtarakmunicipality/photos_albums

 http://ashtarak.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=553#.U39bPtJ_vTB

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s