Գրական-երաժշտական երեկո` նվիրված Կոմիտասի 145 ամյակին

Մայիսի 21-ին Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ գրական երաժշտական երեկո` նվիրված մեծ երգահան  Կոմիտասին: Այն կազմակերպվել էր Մշակութային կրթության հիմնադրամի Արագածոտնի մասնաճյուղի կողմից: Տեր Մկրտիչ քահանա Երանյանն իր աղոթքով սկսեց երեկոն` ոգեկոչելով Կոմիտասի և եղեռնի տարիներին զոհ դարձած հայ մտավորականների հիշատակը և խնկաբույր դահլիճում լսվեց Կոմիտասի ձայնագրություններից մեկը: Վարդապետի  կյանքին ու գործունեությանը նվիրված տեղեկություններով, գրական ստեղծագործությունների ասմունքով  մասնակցեցին Աշտարակի ավագ դպրոցի երեխաները, երաժշտական մասով ելույթ ունեցան Աշտարակի, Օշականի,  Ապարանի երաժշտական դպրոցների սաները, ինչպես նաև պարային խմբեր : Երեխաների կատարմամբ  հնչեցին երգեր,  Դաշնամուրով, ջութակով, քանոնով,  շվիով և այլ երաժշտական գործիքների կատարմամբ  նվագեցին Կոմիտասի << կռունկը>>,<< լորիկ>>, <<կաքավիկ>>,<< հորովել>> <<ամպել ա>> և այլ հայտնի ստեղծագործություններ: Դահլիճը ևս տրամադրող էր, քանի որ ցուցադվում էին թեմային վերաբերող սլայդներ, Կոմիտասի ստեղծագործությունները պատկերող նկարներ:  Արագածոտնի մշակութային կրթության հիմնադրամի ղեկավար և Արտեմի Այվազիանի անվան երաժշտական դպրոցի ուսմասվար Աննա Ազիզյանը բարձր գնահատեց երեխաների կատարումները, շնորհավորեց մասնակիցներին և ուսուցիչներին: Նա ասաց, որ կարծում էր երեխաները կդժվարանան Կոմիտասի ստեղծագործությունները կատարելիս, սակայն համողվեց, որ Կոմիտասը յուրաքանչյուր հայի արյան մեջ է ,և երեխաները կարողացան հուզել հանդիսատեսին:

Ս Նազարյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s