ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՈՒՄ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
        Դեռևս 2013թ. հունիսին` Եվրոպական միության, Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ)  աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ) հետ սերտ համագործակցությամբ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) հետ համատեղ, «Մասնակցային, պատասխանատու և գենդերային հավասարության սկզբունքներին խարսխված կառավարման վերաբերյալ տեղական իշխանությունների կարողությունների ու գիտելիքների զարգացում» ծրագրի շրջանակներում, Աշտարակ քաղաքում կազմակերպվել էր համայնքային քննարկում` Աշտարակ քաղաքի քառամյա ծրագրից առանձնացված 5 հիմնախնդիրների առաջնահերթության որոշման նպատակով: Հանրության քննարկմանը ներկայացված 5 հիմնախնդիրներից  /համատիրությունների հիմնում, երթևեկության անվտանգության բարելավում, գիշերային լուսավորության համակարգի ընդլայնում, փողոցներում աղբարկղերի տեղադրում, խաղահրապարակների կառուցում/ հաղթանակ էր տարել 5-րդ սցենարը` խաղահրապարակների կառուցումը, չնայած որ մյուս սցենարների իրականացման ուղղությամբ նույնպես բավականին աշխատանքներ արդեն կատարվել են: 
         Եվ ահա ս/թ մարտի 9-ին Աշտարակում գարնանամուտը ազդարարավեց համայնքի “ԶԱԽ ԱՓ” համատիրության Ա.Մանուկյան 17 և 3 շենքերի բակում Աշտարակի քաղաքապետարանի կողմից կառուցված խաղահրապարակի և մարզադաշտի բացման արարողությամբ, որը մեծ ուրախություն էր պատճառել ոչ միայն փոքրիկներին, այլև մեծահասակներին:  
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s