Համայնքային քննարկում Աշտարակում

Եվրոպական միության, Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ)  աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ) հետ սերտ համագործակցությամբ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) 2013թ. Հունիսի 17-ին Աշտարակ քաղաքում` «Մասնակցային, պատասխանատու և գենդերային հավասարության սկզբունքների վրա խարսխված կառավարման վերաբերյալ տեղական իշխանությունների կարողությունների ու գիտելիքների զարգացում» ծրագրի շրջանակներում, կազմակերպվել էր համայնքային քննարկում` Աշտարակ քաղաքի քառամյա ծրագրից առանձնացված 5 հիմնախնդիրների առաջնահերթության որոշման նպատակով:
Հանրության քննարկմանն էր ներկայացված ներքոհիշյալ հիմնախնդիրները`    Համատիրությունների հիմնում,  Երթևեկության անվտանգության բարելավում,գիշերային լուսավորության համակարգի ընդլայնում,  Փողոցներում աղբարկղերի տեղադրում և    Խաղահրապարակների կառուցում:
Համայնքային քննարկմանը մասնակցում էին համայնքի ակտիվ բնակչությունը, ավագանու անդամները,  ներկա էին նաև Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ծրագրի պատասխանատուներ: Քննարկման և քվեարկության արդյունքում 5 սցենարներից ընտրվեց խաղահրապարակների կառուցում տարբերակը, որտեղ մասնավորապես նշված է` Աշտարակ համայնքի բազմաբնակարան շենքերի բակերում չկան մանկական խաղահրապարակներ: Առանձին բակերում պահպանվել են խորհրդային ժամանակների կարուսելներ, որոնք խիստ մաշվել են և շահագործման համար դարձել չափազանց վտանգավոր: Ն. Աշտարակեցու անվան հրապարակին հարակից տարածքում «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» միջոցներով կառուցվել է մանկական խաղահրապարակ, որը սակայն նույնպես չի ծառայում նպատակին: Բոլոր սահարաններն ու ճոճանակները կոտրված են: Տարածքն ավազով է լցված, որը երեկոյան ժամերին դառնում է թափառող շների սիրված հավաքատեղին, ինչի հետևանքով վատացել են սանիտարահիգիենիկ պայմանները: Խաղահրապարակների բացակայության պատճառով երեխաները իրենց ազատ ժամանակը նախընտրում են անցկացնել տանը, համակարգչի առջև ինչի արդյունքում միջանձնային շփումը զգալիորեն նվազում է, երեխաները սկսում են մեկուսանալ իրենց հասակակիցներից, հասարակության համար կենսական նշանակություն ունեցող սոցիալականացման, շփման գործընթացները կաղում են: Բակերում չկան կանաչապատ տարածքներ, որտեղ երեխաները, մեծահասակները, տարեցները կարող են խաղալ և անցկացնել իրենց ժամանակը:Աշտարակ համայնքի 2013թ. բյուջեում հնարավորություն է ստեղծվել մանկական համալիր՝ խաղահրապարակ և մարզադաշտ կառուցել բազմաբնակարան շենքերից մեկի բակում: Այդ նպատակով կհատկացվի շուրջ 5 մլն դրամ: Մանկական համալիրին հարակից տարածքներում կտեղադրվեն նստարաններ, որտեղ կկարողանան նստել և իրենց հանգիստը վայելել նաև մեծահասակները:
Ծրագրի իրագործման արդյունքում բակի և մերձակա թաղամասերի երեխաները կկարողանան ժամանցն ու հանգիստն անցկացնել խաղահրապարակում, ակտիվ խաղերը կնպաստեն երեխաների առողջությանն ու ֆիզիկական զարգացմանը, անմիջական շփումներին ու ակտիվ սոցիալականացմանը, դաստիարակությանը, միջանձնային շփման արդյունքում կամրապնդվի կապը հասակակիցների և տարբեր սերունդների ներկայացուցիչների՝ աշտարակցիների միջև:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s