Աշտարակն ու Կիրովսկը դարձել են քույր քաղաքներ

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=UNti0SxwlRk#!

Աշտարակն ու Կիրովսկը դարձել են քույր քաղաքներ վիդեո
11:56 . 14/06
Արագածոտնի մարզի Աշտարակն ու Ռուսաստանի Լենինգրադի մարզի Կիրովսկն այսուհետ քույր քաղաքներ են: Համապատասխան համաձայնագիրը Կիրովսկում հունիսի 9-ին ստորագրել են երկու քաղաքագլուխները:
Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Լենինգրադի մարզում էին հայազգի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ` Կիրովսկում կանգնեցված Պետրոս Առաջինի հուշարձանի բացմանը մասնակցելու նպատակով:
“Փորձում ենք ստեղծել կապեր, այնքանով, որքանով կարող ենք մեզ թույլ տալ մշակութային, տուրիստական, որը թույլ կտա հետագայում ավելի խորացնել, եթե կստացվի նաեւ մարզերի, քաղաքների միջեւ առեւտրական, ինչո՞ւ ոչ՝ նաեւ այլ կապեր:
Համաձայնագիրը հանդիսանում է Սանկտ Պետերբուրգում Արագածոտնի եւ Լենինգրադի մարզերի միջեւ 2011թ-ի հուլիսի 27-ին ստորագրված համագործակցության համաձայնագրի տրամաբանական շարունակությունը”,- ասաց Արմեն Անտոնյանը։

Մարզերի միջեւ համաձայնագրի ստորագրմանը հետեւել էր Լենինգրադի մարզպետի գլխավորած պատվիրակության այցը Արագածոտն՝ քննարկելու համագործակցության հնարավոր ուղղությունները: Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի խոսքով, դրանց թվում են ինչպես հումանիտար ուղղությունը, այնպես էլ առեւտրատնտեսական կապեր հաստատելու հեռանկարները:

Ի դեպ, չնայած պաշտոնապես ընդունված է “քույր քաղաքներ” ձեւակերպումը, սակայն Աշտարակի քաղաքապետը գերադասում է ասել. “Մեր քաղաքները եղբայրացան”:

Աղբյուր` Երկիր Մեդիա

Եվ այսպես Աշտարակը եղբայր քաղաք կունենա նաև Ռուսաստանում: Երկու քաղաքները որոշակի նմանությունների հետ ունեն նաև էական տարբերություններ. Կիրովսկը ունի գրեթե Աշտարակի չափ բնակչություն, բայց ի տարբերություն Աշտարակի` նոր քաղաք է` կառուցված հիմնականում բազմաբնակարան շենքերով: Այն հիմնադրվել է 1931 թվականին:Քաղաքը Լենինգրադի մարզի նույնանուն շրջանի շրջկենտրոնն է: Բնակչությունը կազմում է 26641 մարդ, որից 59-ը հայեր են: Գտնվում է Նևայի ձախ բարձրադիր ափին, Լադոգա լճին բավականաչափ մոտ, Սանկտ Պետերբուրգից 35 կմ հեռավորության վրա: Քաղաքն հիմնադրվել է Դուբրովսկի ջերմաէլեկտրակայանի բանավանի հիմքի վրա, Ս.Մ, Կիրովի նախաձեռնությամբ և դրա համար էլ կրում է հայտնի հեղափոխականի անունը: Կիրովսկում այդ էլեկրոկայանից բացի գործում են նաև սիլիկատային շինանյութերի, տնաշինական, գիպսաստվարաթղթի, պլաստմասայե արտադրանքի և այլ արդյունաբերական, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության ձեռնարկություններ:
Քաղաքի տեսարժան վայրերից են զոհված բալթիական մարտիկների հուշարձանը, եղբայրական և զինվորական գերեզմանոցները, Լենինգրադի բլոկադայի ճեղքմանը նվիրված թանգարան-արգելոցը, <> հուշահամալիրը` նվիրված լենինգրադյան և Վոլխովյան ռազմաճակատների հանդիպմանը: Ավելացնենք որ հենց այդ վայրում Հրաչյա Պողոսյանն իր միջոցներով հայկական խաչքար է կանգնեցրել` ի հիշատակ Լենինգրադի համար մղված մարտերում ընկած հայ զինվորների:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s