Աշտարակ համայնքը

 

Երևանից 22կմ հեռավորության վրա գտնվող Աշտարակ քաղաքային համայնքը Արագածոտնի մարզկենտրոնն է: Համայնքի վարչական տարածքը ներառում է Աշտարակ քաղաքը և Մուղնի գյուղը: Քաղաքի կարգավիճակ է ստացել 1963 թվականին:

Քաղաքի մակերեսը 42.33ք.կմ է, գտնվում է ծովի մակարդակից 1130 մ բարձրության վրա` Քասաղ գետի ափերի հարթության վրա: Կլիման մերձարևադարձային է:

 

2012թ. Աշտարակն ուներ շուրջ 6,540 ընտանիք (ծուխ) և 19,000 բնակիչ (20,600 մշտական բնակիչ), այդ թվում՝ 49% տղամարդ և 51%` կին:

Աշտարակում աշխատունակ են շուրջ 16,000 մարդ (բնակչության 74%-ը), այդ թվում՝ շուրջ 5,200 զբաղված (բնակչության թվի շուրջ 25%-ը), 590 աշխատանք փնտրող, այդ թվում 660-ը՝ կին: Կին գործազուրկների 60%-ից ավելին ունի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխա:

 


 

Աշտարակում գործող վեց հանրակրթական, մեկ ավագ, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցներում սովորում է շուրջ 2,600 աշակերտ, այդ թվում՝ ավագ դպրոցում՝ շուրջ 790 և աշխատում է 320 ուսուցիչ (շուրջ 100-ը՝ ավագ դպրոցում): Հինգ մանկապարտեզներում նախադպրոցական կրթություն է ստանում 3-6 տարեկան շուրջ 600 երեխա:

Համայնքում գործող 4 մասնագիտական դպրոցներում (երաժշտական, գեղարվեստի, պարարվեստի և մարզական) սովորողների ընդհանուր թիվը 413 է: Նորակառույց շենք տեղափոխված երաժշտական դպրոցի դաշնամուրային, լարային, ժող. գործիքների, վոկալի դասարաններում ուսանում է 145 աշակերտ: Գեղարվեստի դպրոցում 100 աշակերտի ուսուցանվում է գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, դեկորատիվ կիրառական արվեստ, քանդակ, դիզայն, արվեստի պատմություն: Պարարվեստի դպրոց-ստուդիայում սովորում է 100 սան:

Քաղաքային մշակույթի տունն ունի 450 նստատեղ, իսկ «Արայի» մշակույթի տունը, ուր տեղակայված է գրադարանը՝ վթարային է: Գործում են Հայորդաց տուն, 3 թանգարան և երիտասարդական կազմակերպություն (Երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մասնաճյուղ) և 1 մարզային գրադարան: Գործում են քաղաքային մարզադպրոց, հանրակրթական դպրոցների տարբեր սպորտային խմբակներ, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների տարածքային կազմակերպություններ, սպորտային ակումբ, մարզադաշտի ենթակայության տակ գործող մի շարք խմբակներ: Մարզադպրոցի 8 խմբում 3 մարզաձևով է սովորում 90 մարզիկ: 2009թ. սկսվել է նոր մարզական համալիրի կառուցումը:

Աշտարակում բժշկական մեկ կենտրոն, բժշկական ամբուլատոր պոլիկլինիկա, սանէպիդկայան, ատամնաբուժարան, շտապ բուժօգնության կայան և տասից ավելի դեղատներ ուր աշխատում է շուրջ 150 բուժաշխատող. Այդ թվում՝ հիվանդանոցում՝ շուրջ 90 բժիշկ: Յոթ բաժանմունք ունեցող բժշկական կենտրոնը և հինգ բաժանմունք ունեցող պոլիկլինիկան տարեկան սպասարկվում են շուրջ 2,000 մարդու:

Քաղաքն ունի մեկ ընդարձակ զբոսայգի, երեք բացօթյա խաղահրապարակ, մեկ մարզադաշտ և Քասախի կիրճի բնական հանգիստի գոտին, ուր գործում են հանրապետությունում հայտնի «Աշտարակի Ձոր», «Աշտարակի լիճ» ժամանցի վայրերը, «Արևիկ» և հանգստի այլ գոտիներ:

Աշտարակում են վաղ միջնադարի ժամանակաշրջանի պատմամշակութային կոթողներ՝ 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին, 7-րդ դարի ս. Աստվածածին (Կարմրավոր) եկեղեցին: Քաղաքի կենտրոնում է գտնվում ս. Մարինե եկեղեցին (13-րդ դար): Քասաղի եռակամար կամուրջը կառուցվել է քանաքեռցի մեծահարուստի կողմից 1664թ.: Մուղնի գյուղում է գտնվում ս. Գևորգի վանքը (17-րդ դար):

Գործում են առևտրի փոքր և միջին 70 օբյեկտ, 2 տոնավաճառ, հանրային սննդի 10 օբյեկտ, բենզինի լիցքավորման 10 և գազի լիզքավորման՝ 14 կետ, 9 տաքսի ծառայություն, 6 միկրոավտոբուսային երթուղի խաղատնային, զվարճանքի, շահումներով խաղերի 5 օբյեկտ: Ներհամայնքային փողոցների և ճանապարհների ընդհանուր երկարությունը 51.6 կմ է:

Տնտեսության գերակա ճյուղն արդյունաբերությունն է: Զարգացած է սննդի արդյունաբերությունը: Գործում են խաղողի վերամշակման և գինու հումքի ստացման կետեր: Աշտարակը հնուց հայտնի է անուշահամ գինիների և չոր մրգերի պատրաստմամբ:

Զարգացած է նաև գյուղատնտեսությունը, հատկապես պտղաբուծությունը և խաղողագործությունը: Պահուստային հողերում բազմամյա տնկարկները կազմում են 58 հա, արոտավայրերը` 433 հա: Մշակում են նաև հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ (900 գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասուն), թռչնաբուծությամբ: Կա թռչնի մսի և ձվի արտադրություն:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s