Գևորգ Եղիազարյան Աշտարակի քաղաքապետի տեղակալ

Գևորգ Եղիազարյանը ծնվել է  1969թ. Աշտարակ քաղաքում: Ն.Աշտարակեցու անվան դըպրոցն ավարտելուց հետո, 1985 թվականին ընդունվել և 1991թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:

Աշխատանքային կենսագրությունն սկսել է որպես լրագրող, աշխատել է Աշտարակի հեռուստատեսության լրատվական ծառայության խմբագիր, լրագրող և մեկնաբան: Ապա աշխատանքի է անցել Աշտարակի քաղաքային մշակույթի տանը որպես փոխտնօրեն, այնուհետև պատասխանատու աշխատանքներ տարել այլ մշակութային, երիտասարդական և լրատվական կազմակերպություններում: 1995-1997 թթ. Աշտարակի քաղաքային մշակույթի տան տնօրենն էր, որից հետո ստանձնել է Աշտարակի քաղաքապետարանի լրատվության, կրթության, մշակույթի և մարզական հիմնարկների բաժնի պետի պաշտոնը:

Այդ ընթացքում և դրանից հետո Գ. Եղիազարյանն ընդգրկվել է  շուրջ երկու տասնյակ հասարակական, բարեգործական, պատանեկան և երիտասարդական ինչպես նաև ուսուցողական ու լրատվական ծրագրերում  և հաստատություններում, վարել պատասխանատու պաշտոններ ինչպես Աշտարակում այնպես էլ Երևանում:

Հընթացս ավարտել է Երիտասարդների հետ աշխատանքի, հեռուստատեսության մենեջմենտի,ժողովրդավարական առաջնորդների զարգացման, քաղաքացիական կրթության ուսուցանողների, հակակոռուպցիոն նախաձեռնությունների դասընթացները: Սովորել է նաև ՀՀ Կառավարման դպրոցում, որտեղ ուսումնասիրել է  պետական կառավարման մարմինների և հասարակության փոխհարաբերություններ, կառավարության և ՀԿ սեկտորի միջև արդյունավետ համագործակցություն դիսցիպլինները,  ԱՄՆ-ի և Լեհաստանի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի փորձը, իսկ   ՀՀ պետական կառավարման ակադեմիայում` համայնքային ծառայության ներդրման խնդիրները ՀՀ-ում, բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s