Աշտարակը պետք է մաքուր պահենք նաև մեր քաղաքացիների ուժերով

Աշտարակի Վարդանանց փողոցում, ուր ապրում եմ ես, աղբահավաք մեքենան, որը սովորաբար ամեն ուրբաթ գալիս տանում էր աղբը` սեպտեմբեր ամսվա ընթացքում 2 անգամ եկավ և 2 անգամ էլ հոկտեմբերին:

Մեզնից յուրաքանչյուրը երազում է մաքուր քաղաք ունենալու մասին: Իսկ քաղաքապետի թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում մեծ խոստումներ են շռայլում քաղաքը մաքրելու գործում: Բայց եկեք պարզապես քայլենք մեր փոքրիկ քաղաքի փողոցներով և ամենուր կտեսնենք թափված ցելաֆոնե տոպրակներ, կոնֆետի և պաղպաղակի թղթեր, ծխախոտի տուփեր և մնացուկմեր ու էլ ինչ զիբիլ ասես: Աղբատար մեքենաները պարբերաբար ուշանում են և աղբը սկսում է կուտակվել:

Իսկ օտարերկրացուն կարող է վանել քաղաքի փնթիությունը: Մինչդեռ Աշտարակը հնուց ի վեր հարուստ է եղել տեսարժան վայրերով: Այն շատ բարենպաստ դիրք, բնություն և կլիմա ունի, և հարմար է զբոսաշրջությունը զարգացնելու համար: Տարվա ընթացքում շատ զբոսաշրջիկներ են գալիս մեր քաղաք և անցկացնում իրենց հանգիստը Քասախ գետի գեղատեսիլ ափերին, վայելում աշտարակյան բերքն ու բարիքը.  ընկույզ, չիր ու չամիչ, ալանի ու սուջուխ, գինի ու լավաշ:

Բայց վերջերս մի փաստ շատ ուրախացրեց բոլորիս: Անցած շաբաթ քաղաքում շաբաթօրյակ էր հայտարարված: Բոլոր հիմնարկներում, հիվանդանոցում, դպրոցներում, գրադարաններում աշխատող և սովորող քաղաքացիները իրենց քաղաքացիական պարտքը համարեցին և մաքրեցին  հիմնարկների շրջակա տարածքները:

Սա շատ ուրախացնող հանգամանք է, քանի որ քաղաքը, որտեղ ապրում ենք՝ առաջին հերթին մերն է, և քաղաքի մաքրությունը պետք է նաև մեր ուժերով պահպանել, որպեսզի որտեղ պատահի՝ աղբ չթափվի:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s